Ադրբեջանը գնելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում գործող հատուկ խումբը շփումների մեջ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։
Այս մասին օպերտաիվ շտաբի ճեպազրույցին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը։
Այս մասին հաղորդում է haqqin.az.-ը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ուսումնասիրում է այլ երկրների փորձը, համապատասխան քննարկումներ են անցկացվում։
«Օպերատիվ շտաբում գտնվող հատուկ խումբը մշտական կապի մեջ է կորոնավիորւսի դեմ պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ։ Այն պահին, երբ կստեղծվի գրանցված և միաջգային հանրության կողմից ընդունված պատվաստանյութ, կսկսենք գնման գործընթացի շքուրջ քննարկումներ», - ասել է Հիքմեթ Գաջիևը։