Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
Այս թեմայով
- Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
- Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
- Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
- «26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
ՌԼԺԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ալիքում պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար սցենարը։
«Սցենար Լուկաշենկայի համար։
1. Ռուսաստանի կազմում Բելառուսի ընդգրկում։
2. Լուկաշենկոն դառնում է Ռուսաստանի փոխվարչապետ գյուղատնտեսության գծով։
Հակառակ դեպքում նա կարժանանա Պինոչետի ճակատագրին։
Մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու չարիքների միջեւ։ Լուկաշենկոն հոգնեցրել է բելառուսցիներին։ Սակայն արեւմտամետ քարոզչությունն ավելի վատ է։ Նրանք Ռուսաստանի դեմ են, արդեն խոսում են անգլերեն եւ կախում ԵՄ դրոշները։