Չինաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ պատրաստված միջատների բջիջներից
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Չինաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկը, որի հիմքում ընկած են միջատների բջիջները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Չինաստանի՝ բժշկական արտադրության հարցերով պետական վարչությանը:
Աղբյուրի տվյալներով՝ Սիչուանի համալսարանի լաբորատորիայում պատրաստված պատվաստանյութն արդեն հաջողությամբ փորձարկվել է կապիկների և այլ կենդանիների վրա:
Ինչպես վստահեցնում են համալսարանի մասնագետները, արտադրանքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվել մի քանի ամիսների ընթացքում, և իրենց հաջողվել է ստեղծել բարձրորակ պատվաստանյութ, որը մինչ այս պահը որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել:
Նշվում է, որ դեղամիջոցն արտադրվելու է տարեկան 100 մլն օրինակով: