Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով
Հարցում

Աղբյուր Սերոբ 7 շենքի բնակիչների հայտարարությունը

Աղբյուր Սերոբ 7 շենքի բնակիչների

Հայտարարություն

Ավելի քան 120 տարի առաջ, հայ ազատագրական շարժման ընթացքում ֆիդայի, հայդուկապետ Աղբյուր Սերոբը պայքարում էր հանուն իր հայրենի շրջանի հայ ազգաբնակչության պաշտպանության։ Այսօր, նրա անունը կրող երևանյան փողոցի բնակիչները պայքարում են շինարարության ոլորտում ամենաթողության, պաշտոնյաների կասկածելի անտարբերության, անարդար և անհասկանալի օրենքների, կառուցապատողների գերակայող անճաշակության և ագահության ճիրաններից ազատագրվելու համար։

Երևանի Աղբյուր Սերոբ փողոց 18 շենք հասցեում, որտեղ տարիներ շարունակ գործել է պետական մանկապարտեզ, մասնավոր կառուցապատողի կողմից նախատեսվում է 10-հարկանի բնակելի շենքի շինարարություն։ Այժմ ընթանում են նախկին մանկապարտեզի շենքի ապամոնտաժման աշխատանքները։

Սույն թվականի մարտ, ապրիլ ամիսներին շենքի 100 բնակիչների անունից դիմումներ և նամակներ ենք ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին և ավագանու անդամ Պավել Սարգսյանին։ 2020թ․ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնից ստացել էինք նամակ համաձայն որի շինթույլտվություն տալիս կուսումնասիրվեն մեր կողմից բարձրաձայնված հարցերը։ Մի քանի օր առաջ իմացանք, որ շինթույլտվություն տրամադրավել է։

Աղբյուր Սերոբ 7 շենքը (3-4 hարկանի) գտնվում է վերոհիշյալ շինարարության դիմացի մայթին՝ շատ մոտ տարածության վրա։ Նոր շենքի կառուցմամբ խախտվում են 7-րդ շենքի բնակիչների իրավունքները՝ այդ թվում առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության։ Կառուցվող բարձրահարկ նոր շենքը սահմանափակելու է արևային լույսի ներթափանցումը մեր բնակարաններ, առանց այդ էլ, մեր շենքի հակառակ կողմը բավարար արևային լույս չի ստանում, քանի որ արգելափակված է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում կառուցված մասնավոր շենքերով և բարձր հիմնապատով։ Էլիտար շենքը սափմանափակելու է մեր տեսադաշտը, դեպի Երևան բացվող գեղեցիկ տեսարանը։ Նշված առավելությունները, առանց իրազեկման, մեզանից անարդարացիորեն խլվում են։ Ընթացիկ շինաշխատանքները խանգարում են տնից աշխատող բնակիչների, տարեցների և երեխաների հանգստին։ Կարևոր է նաև նշել, որ էլիտար նորակառույցը խաթարելու է տարածքի ճարտարապետական բնապատկերը։

Շինարարության հարցով դիմել ենք ՀՀ բարձրագույն ղեկավարությանը՝ այն կասեցնելու և շինթույլտվության հիմքերն ու նպատակահարմարությունը վերանայելու պահանջով։ Դիմումների և նամակներին միացել են շենքի ավելի քան 100 բնակիչներ։ Մենք հայտարարել ենք, որ տվյալ հարցը դիտարկում ենք ավելի լայն համատեքստում, քան զուտ օրենքի տառին շինարարության համապատասխանությունը։ Միգուցե այն համապատասխանում է օրենքին, բայց գտնում ենք, որ նշված վայրում շինարարությունը ողջամիտ և արդար չէ։

Մենք կասկածում ենք այն լիազոր պետական մարմինների անաչառությանը որոնք կարող են նման տեղում բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն տալ, մենք չենք վստահում այնպիսի օրենքներին, որոնք թույլատրում են նման վայրում բարձրահարկ բնակելի շենք կառուցել, ընդ որում, առանց հարակից շենքերի բնակիչների հետ նախնական քննարկումների և ծանուցման։ Վերջապես, մենք չենք վստահում կառուցապատողին, որը կարող է նախ որոշել այսպիսի վայրում մեծ շինարարություն նախաձեռնել և ապա՝ առանց շինթույլտվության գովազդել ու վաճառել նորակառույց շենքի բնակարանները։ Պատահական չէ, որ այստեղ տեսնում ենք կոռուպցիոն ռիսկեր։

Դրա հետ մեկտեղ մեր շահերը պատրաստվում ենք պաշտպանել օրինական միջոցներով։ Մեր պայքարը ուղղված է արդարության վերականգնմանը, իսկ թիրախը երևույթն է, այլ ոչ թե կառուցապատողը։ Կախված մեր պայքարի հետագա ընթացքից, նախաձեռնելու ենք քայլեր շինարարության ոլորտի քաղաքականության և օրենսդրություն մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ առկա հարցերի լուծմանը հաղորդելով համակարգային բնույթ։

Մենք անտարբեր չենք մեր փողոցի, մեր թաղի, մեր քաղաքի, մեր երկրի ճակատագրի նկատմամբ։


Միացեք և աջակցեք մեզ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan