Հայտնի է, թե երբ հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի մարդկանց
ՌԴ համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից ստեղծված պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ քաղաքացիներին հնարավոր է հասանելի լինի փորձարկումների երրորդ փուլի մեկնարկից մեկ ամիս անց, բայց այն միանգամից բոլորին հասանելի չի կարող լինել: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Պատվաստանյութի երրորդ փուլին մասնակցելու է մի քանի տասնյակ հազար կամավոր: Առաջին հերթին պատվաստանյութը կօգտագործվի երրորդ փուլի համար, ապա նոր հասանելի կլինի մյուսներին:
Դեկտեմբերին արդեն արտադրության ծավալները կհասնի 4-5 միլիոն դոզայի, հնարավոր է նաեւ ավելի շատ:
Top-News.am