Նիկոլ Փաշինյանը քանի որ պոպուլիստ է, չափի զգացում չունի
16 - «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 - «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի, կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչմանը:
Մարտական ծառայության կամ Արիության մեդալ պահեստներում չկար, միայն Մարտական խաչեր էին մնացել 5 օրում 20 թշնամի խփելու և մի բարձունք գրավելու համար:
Այդ 72 պարգևատրումը համարժեք չի իրադարձությանը ոչ մի ձև:
Մենք Աղդամ ու Շուշի ենք գրավել, էդքան պարգևատրում չի եղել, շատ ավելի ծանր ու դաժան մարտերով:
Նիկոլ Փաշինյանը քանի որ պոպուլիստ է, չափի զգացում չունի:
Խնդիրը լուծելու նկատմամբ արտաքին գովազդը միշտ առաջնային է, հաճախ նոր խնդիրներ ստեղծելով:
Ինչ է՞ մեդալի արժեքը, եթե իր ռեյծինգի բարձրացման հարց կա:
Յուրաքանչյուր բան արժեզրկում է հանուն այս պահի ռեյծինգի:
Սա սխրանքի, որի վրա չեմ կասկածում՝ գնահատում չի, սա շքանշանի արժեզրկում է:
Հա, ապագայում կարելի է Սպիտակցի Հայկոյին էլ, Թաթուլին էլ ժողովդրական արտիստ տալ, հենց մշակույթի գործիչները ընտրություններին պետք գան: Իմ հիշելով Արմենչիկի
Վաստակավոր արտիստի կոչումից բողոքում էին: Ինչա եղե՞լ որ:
Մենակ հայրենասիրության ու բանակի մասին ինձ դասեր չտաք:
Հայկ Բալանյանի ֆեյսբուքյան էջից