Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց Շիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում է Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս Ռաուֆօղլու Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց

Դատարկության պահ. գիտնականները մարդկային գիտակցության նոր վիճակ են բացահայտումՍամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեցՄոսկվան ամեն ինչ անում է հացահատիկով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան ապահովելու համարԱդրբեջանցի շիաները դժգոհ են Ադրբեջանում Իսրայելի հսկայական ազդեցությունիցՇիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում էՆիկոմեդիայից մինչև Սպարտա. ինչպես էին երկրաշարժերն ու ցունամիներն ավերում հին քաղաքակրթություններըՊավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքովՀայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետՈւկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերըԵրևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ ՍուրենյանՎերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակԻրանի ԱԳՆ-ը բացառում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըԻնչպիսին է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս ՌաուֆօղլուԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է
Հայաստան

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության նախկին աշխատակից. «Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք»

«Սարտեքս» ձեռնարկության աշխատակիցներին ստիպել են ստորագրել պայմանագիր այն մասին, որ աշխատողները պատրաստ են աշխատել նաեւ շաբաթ օրերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց աշխատանքից մեկ ամիս առաջ ազատված աշխատակիցը։

«Բացվելու առաջին իսկ օրվանից ես աշխատել եմ այնտեղ։ Մենք շատ լավ աշխատում էինք մինչեւ այս վերջին շրջանը։ Առաջինը կորոնավիրուսը տարածվեց հենց «Սարտեքսում», այդ պատճառով մենք արձակուրդ գնացինք։ Մեր ղեկավարը մահացավ եւ նոր ղեկավարներ եկան մեզ մոտ։ Մեզ հետ շատ վատ էին վերաբերվում, այդ պատճառով ես դուրս եկա, իսկ շատ աշխատակիցների հետ շարունակում են նույն կերպ վարվել։ Մեզ ասում են՝ եթե դուք մեզ հակաճառեք, մենք ձեր գլխին կսարքենք։ Մեր աշխատավարձերը շատ քիչ են՝ 70 հազար դրամ է նշված պայմանագրում։ Իրենք իրենց բարեկամներին են հավաքել այդ ընկերությունում։ Աշխատում ենք նաեւ շաբաթ օրերին. մեզ ստիպել են ստորագրել մի պայմանագիր, որից տեղյակ չենք եղել։ Երեք ամիս աշխատում էինք, մեզ ասացին՝ ձեզ հետ կկնքենք պայմանագիր, ու դրա հիման վրա էլ կլինի ֆիքսված աշխատավարձ՝ 100 հազար դրամ»,- պատմեց նախկին աշխատակիցը։

 

Նա նշեց, որ համավարակով պայմանավորված մի որոշ ժամանակ չեն աշխատել ու ուշացումներ եղել են. «Որովհետեւ գործն առաջ չի գնացել։ Սակայն մենք աշխատավարձը ստանում ենք Իտալիայից. աշխատավարձը փոխանցում են, բայց մենք չենք ստանում»։

Ձեռնարկության տնօրեն Սուրեն Մկրտումյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները եւ պնդեց, որ որեւէ լարվածություն չկա։

«Աշխատակիցները շատ խելոք, նորմալ աշխատում են։ Այդ ձեռնարկությունում աշխատում է 500 կին մի տեղում։ Ես չեմ կարող ասել, թե ինչու է այդ աշխատողը ազատվել աշխատանքից, գուցե թանկարժեք ապրանք է եղել, որը փչացրել է։ Մենք 500 կնոջ կարո՞ղ ենք սպառնալ։ Աշխատավարձը գործարքային է։ Ամեն մեկը ստանում է իր կատարած աշխատանքին համարժեք։ Ամբողջ տեքստիլի ոլորտում աշխատավարձը ցածր է»։

Հիշեցնենք, որ «Սարտեքս» ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Ձեռնարկության բացման արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 1-ին, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։