Այսօր՝ 23 սեպտեմբերի 2020թ., 00:00
Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը կկայանա 2 օրից Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը կրկնել է ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքը Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից. (տեսանյութ) Բացահայտվել է չինական հին դամբարանի խորհրդավոր հեղուկի գաղտնիքը Գիտնականները հին եգիպտացի տղայի դեմքը վերականգնել են ըստ նրա դիմանկարի Փետրվար ամսից Հայաստանում մարդիկ էին մահանում կորոնավիրուսից, թե՞ էդ ժամանակ էական չէր հպարտ քաղաքացու կյանքը Առողջապահության մահարարն ուղղակի իր մուռը հանեց կոլեկտիվից Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով Logitech-ը անսովոր անիվով եւ Zoom-ի համար կոճակներով մկնիկ է ներկայացրել Կանայք պատրաստ չեն հանդիպել «կատուների սիրահարների» հետ Վաճառքի է դրվել անվճար «հավերժական» գարեջրով բնակարանը Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպես կբնութագրեք Էրդողանը աջակցեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ամբիոնից. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է» Հանրային ՀԸ-ն չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագրի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Վարչապետի հետ հանդիպել են, բայց ակցիան եւ հացադուլը կշարունակեն Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել Կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք մեկ օրում ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը եւ մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են ընտրելու Երկրաշարժ Աշոցքի մոտ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին ՍԴ-ում հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա. որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ՌԴ մեկնել պահանջող քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի առջև (տեսանյութ) Թուրք բլոգերը քնել է 800 մետր բարձրությամբ օդում «ճախրող» անկողնում (տեսանյութ) Ամուլսարի հանքի շահագործելը թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, մեր կառավարությունն էլ դրան նպաստում է. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ) Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ադրբեջանը բռնվել է իսրայելական փողերի լվացման մեջ Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից Ջերմուկի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկում Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներին «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ Եգիպտոսում գտնվել է 2500-ամյա 27 սարկոֆագ Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը Կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել Համաշխարհային շուկաներում բիթքոինի գինն ընկել է 5 տոկոսով Ինչի են ունակ հայկական արտադրության ականանետներն ու ականները. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները «Նիկոլ Փաշինյանը մեր օրերի Վասակ Սյունին է».Հայկազուն Ալվրցյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան Մերկ մարմիններից՝ բնապատկերներ Վրաստանը շարունակում է թվեր խփել Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին մերկ զբոսնել է Մոսկվայում ու հայտնվել հոգեբուժարանում (տեսանյութ) «Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը Ջոկովիչը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Երկրաշարժ Վրաստանում «Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ-ում Համալիր սոցիալական ծառայության ձևավորման ժամանակ կկրճատվի 135 մարդ Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը. Աշոտյան Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա. Արտակ Զաքարյան Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում»
Հարցում

Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները

Օրեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցած ներհայկական զարհուրելի միջադեպի առիթով «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել էր իր վերլուծությունը։ Հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, ցանկանալով իր մտորումները ներկայացնել զարգացումների շուրջ։ Դավիթ Ռստակյանը թեմային առավելագույնս տեղեկացված անձանցից է, որը երկար տարիներ զբաղվում է Ջավախքի հայության խնդիրներով։

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետեւանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանիսը, այրվել են տներ, շինություններ: Իրավիճակը դեռ լարված է: Ի՞նչ է կատարվել Ախալքալաքում, ինչպիսին է հիմա վիճակն այդ քաղաքում, ո՞վ պետք է կանխեր ողբերգությունը, ովքե՞ր են մեղավորները: Մեզ հետ զրույցում Դ. Ռստակյանն ասաց, որ այս արյունալի դեպքերը միանշանակ հնարավոր էր կանխել, եթե Վրաստանի հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները ժամանակին գործեին:

Դավիթ Ռստակյանը շեշտեց, որ լարվածություն երկու ընտանիքների միջեւ եղել է արդեն մի քանի տարի եւ այդ մասին իրավապահ մարմինները շատ լավ տեղյակ էին: Նա ընդգծեց, որ կոնֆլիկտ երկու բնակավայրերի միջեւ չի եղել, ինչպես ներկայացրել էին մամուլի որոշ միջոցներ, այլ ընդամենը երկու տների միջեւ:

Ավելին, տեղի ունեցածը ճիշտ եւ ճիշտ նման է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությանը: Այսպես, տարիներ առաջ մոսկվայաբնակ մի ջավախքցի Ախալքալաք վերադառնալուց առաջ հյուրանոցային համար է ամրագրել, իսկ երբ տեղ է հասել, պարզվել է թյուրիմացություն է եղել եւ այդ համարը զբաղված է: Վեճ է եղել, որը խորացել ու խորացել է եւ տարիներ շարունակ պարբերաբար այս կամ այն ձեւով արտահայտվել: «Կուլիկամ գյուղի եւ Ախալքալաքի միջեւ որեւէ լարվածություն չի եղել եւ չկա, լարվածությունը երկու ընտանիքների երիտասարդների միջեւ է, ընդ որում, նա, ով ամրագրել էր համարը, Մոսկվայում է ապրում եւ այս արյունահեղության հետ կապ չունի: Նա դեռ վաղուց է ասել, թե այս թյուրիմացությունը վեճի եւ ատելության հիմք չպետք է լինի: Ցավոք, նրա ձայնը չի լսվել»,- նշեց Դավիթ Ռստակյանը, որը վրաց իրավապահներին մեղադրելուց բացի մի շատ կարեւոր խնդրի մասին է բարձաձայնում:

«Ոչ մարդ կսպանվեր, ոչ հյուրանոց կայրեին, ոչ տուն կվառեին, եթե բարձր մակարդակով ժամանակին կանխվեր երկու խմբերի միջեւ առկա կոնֆլիկտը»,- ասաց Ռստակյանը եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախությունից հետո, երբ դեռ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, ստեղծվեց հատուկ ծրագրերի վարչություն, որը նաեւ կենտրոնացած էր մերձավոր սփյուռքի, վիրահայության՝ հատկապես Ջավախքի խնդիրների վրա:

Ընդ որում, վարչությունը ոչ միայն տնտեսական եւ մշակութային խնդիրներ էր լուծում, այլ նաեւ զբաղվում այլ խնդիրներով, մասնավորապես թույլ չտալով խոշոր կոնֆլիկտների առաջացում, հարկ եղած դեպքում աշխատում նաեւ վրաց կառավարության հետ:

«Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը շատ էր կարեւորում վարչության աշխատանքները, կարեւորում էր Ջավախքը: Ի դեպ, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, այդ վարչության, այդ կառույցի աշխատանքի ծավալները եւ խնդիրներն ավելացան: Շատ լուրջ եւ ուժեղ կառույց դարձավ: Հայաստանում կար մարդ, կային մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ամբողջությամբ տիրապետում էին Ջավախքի խնդիրներին, եւ ոչ միայն տիրապետում էին, այլ նաեւ լուծում: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, շատ կարեւոր ծրագրեր հայապահպանման եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Մենք գիտեինք, որ կա կառույց, պետական կառույց, որ մեր թիկունքին է կանգնած:

Ցավոք, Քոչարյանից հետո այդ կառույցը կազմաքանդվեց: Չգիտեմ որն էր պատճառը, բայց այն ծանր հետեւանքներ ունեցավ: Դրանից օգտվեց նաեւ վրացական իշխանության այն թեւը, որը, մեղմ ասած, ջավախաբնակ հայերի նկատմամբ այնքան էլ լավ չի տրամադրված»,- նշեց «Վիրք» կուսակցության համանախագահը:

«Լիներ այդ կառույցը, այս կոնֆլիկտը չէր լինի: Չէին լինի նաեւ հիմա մեր առջեւ ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ: Պնդում եմ, որ նախկինում եւս կարող էին դատարկ հարցերից, չնչին պատճառներից նույնատիպ կոնֆլիկտներ հասունանալ, եթե չլիներ Հայաստանում գործող հատուկ ծրագրերի վարչությունը»,- ավելացրեց նա եւ ցավով ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ անգամ առաջարկել են անդրադառնալ այս հարցին, բայց ոչ մի քայլ չի արվում: «Չպետք է մոռանալ, որ վրացական կողմին, վրացական իշխանություններին, հնարավոր է, ձեռնտու է, որ համայնքը թուլանա, որ համայնքը բաժանվի, մասնատվի, լինեն կոնֆլիկտներ, ինչը կբերի արտագաղթի մեծ ալիքի: Մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ կորցնի իր գլխարկը՝ Ջավախքը, մի՞թե Հայաստանը թույլ կտա, որ Ջավախքում բնակվեն այլ ազգեր, ընդ որում, շեշտեմ, որ դրանք հաստատ վրացիներ չեն լինելու»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ Հայաստանում պետք է վերականգնվի նմանատիպ կառույց, որը կաշխատի ինչպես ջավախքցիների, այնպես էլ Վրաստանի ղեկավարության հետ:

Ջավախքին լուրջ վտանգ է սպառնում

Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերը հանրության գոնե մի մասին ստիպեցին հիշել Ջավախքի մասին, խոսել հայաբնակ այդ տարածաշրջանի խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ մեր հայրենակիցները Ջավախքում, ինչ աջակցություն են ակնկալում Հայաստանից: Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը պնդում է, որ Ջավախքի, ջավախահայության գլխին մի մեծ մտանգ է կախված:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները խնդիր են դրել աստիճանաբար ազատվել հայկական դպրոցներից: Հասկանալի պատճառներով այս ծրագիրը միանգամից հնարավոր չէ իրականացնել եւ հիմա մտցվել է «երկլեզու» դասավանդման ծրագիրը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում. Ուսուցիչը դասի կեսը երեխաների հետ շփվում է վրացերեն, իսկ մյուս մասը՝ հայերեն: «Պարզ է, չէ, որ տարիներ անց արդեն իսկ հայերենն ամբողջովին դուրս է մղվելու դպրոցներից: Համենայն դեպս վրացական իշխանությունները նման երազանք ունեն»,- պնդում է Ռստակյանը:

«Մի սեմինար-քննարկման ժամանակ Վրաստանի կառավարության ներկայացուցիչն ասաց, թե Վրաստանը միակ երկիրն է, որտեղ պահպանվել են հայկական դպրոցները, բայց ես ուզում եմ շեշտել հիմա, եւ այն ժամանակ էլ ելույթում ասացի, որ չի կարելի իրավիճակը խեղաթյուրված ներկայացնել: Բանն այն է, որ Վրաստանում գործում է 133 հայկական դպրոց, որից 130-ը միայն Ջավախքում: Ջավախքում ապրում է մոտ 250 հազար հայ, իսկ Վրաստանի մյուս հատվածում եւս 250 հազարը, այդ թվում եւ մայրաքաղաք Թբիլիսիում: Եւ ահա այդ 250 հազար հայի համար գործում է ընդամենը երեք դպրոց: հենց սա է վրացական կառավարության իրական դեմքը: Հայերը Ջավախք նոր չեն եկել, նրանք այդ տարածքում միշտ եղել են եւ հանդիսանում են պետություն կազմող ժողովրդի մաս։ Նրանց՝ հայկական դպրոցներ ունենալու պահանջը արտառոց չի, դա իրենց բնակավայրում մայրենի լեզուն պահպանելու պահանջ է։ Վրացերենին տիրապետելը չպետք է լինի հայերենի հաշվին։ Ջավախքում դպրոցները փակել հնարավոր չէ, քանի որ բնակչությունը վրացերեն չգիտի, երեխաները չգիտեն, դեռ չգիտեն»,- ընդգծեց Դավիթ Ռստակյանը: Հայաստանում որոշել են պետական մակարդակով Ջավախքով չզբաղվել: Նման համոզման է Դավիթ Ռստակյանը:

«Այն ժամանակ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, պետական մակարդակով աշխատանք էր տարվում վրացական պետության հետ, ցանկացած խնդիր իր լուծումը գտնում էր, եւ Ջավախքի հայությանն էլ ուծացման վտանգ չէր սպառնում: Մասնավորապես, պայմանավորվելով Վրաստանի իշխանությունների հետ ՝ բոլոր հայկական դպրոցները Հայաստանից անվճար ստանում էին անհրաժեշտ քանակով դասագրքեր, պարբերաբար ստանում էին դպրոցական գույք։ Հիմա հասանք մի վիճակի, երբ արդեն իրական վտանգ կա, որ Ջավախքում եւս հայկական դպրոց չի մնա»,- նշեց Ռստակյանն, ավելացնելով, որ 2023 թվականից դպրոցում չեն կարող աշխատել այն ուսուցիչները, որոնք վրացերեն չգիտեն:

Ջավախքն օգնության կարիք ունի

«Խորհրդային տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր խորհրդային ռազմական հենակայանը, երբ գործում էր սահմանային ռեժիմը, Ջավախքն ուներ ավելի շատ ինքնուրույնություն, ավելին, ուներ իր մշակույթային հաստատությունները, որոնցով համակարգվում էր մշակութային կյանքը: Սրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում, որ հայապահպանության խնդիր անգամ չլինի: Գործում էին հայկական դպրոցներ, հրատարակվում հայերենով թերթեր, ունեինք գրախանութներ, որտեղ վաճառվում էին հայերենով գրքեր եւ այլն, եւ այլն»: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Հետխորհրդային ամենադժվարին տարիներին մենք մեզ վստահ էինք զգում, քանի որ Հայաստանում կար պետական մոտեցում, պետական ծրագիր, կար պետական պաշտոնյա, կառույց։ Համակարգվում էին Ջավախքի խնդիրները եւ տարատեսակ ծրագրեր էին իրականացվում»,- ավելացրեց Դավիթ Ռստակյանը:

Նա պնդեց, որ իհարկե, վրացական քաղաքական դաշտում, կառավարությունում միշտ էլ եղել են արկածախնդիր գործիչներ, որոնց երազանքը եղել է ջավախահայերի ուծացումը կամ արտագաղթը:

«Երբ Հայաստանում գործում էր Հատուկ ծրագրերի վարչությունը, երբ խնդիրները կարգավորվում էին պետական մակարդակով մենք, մեր համար ավելի հեշտ էր, ամենաբարդ հարցերը քննարկվում եւ աստիճանաբար լուծվում էին ամենաբարձր մակարդակով: Մեր համար հատկապես փայլուն ծրագիր էր Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցելը այնժամանակ, երբ Ջավախքում տարիներով էլեկտրականություն չկար։ Այդ աշխատանքներն իրականացվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի պայմանավորվածության արդյունքում, իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց շնորհիվ այն բանի, Քոչարյանը պատրաստակամություն էր հայտնել աշխատանքների ֆինանսավորումը եւ կատարումն իրականացնել Հայաստանի միջոցներով։ Ցավոք, այդ տարիներին իրականացված բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ շատերը տեղյակ չեն, ավելացրեց նա:

Իսկ երբ Հայաստանը որոշեց, որ այլեւս Ջավախքով չպետք է զբաղվի, աստիճանաբար երկարեցին այն շրջանակների ձեռքերը, որոնց երազանքը Ջավախքն առանց հայերի տեսնելն է: Բնականաբար, սկսեցին դպրոցից, հետո գրքերից, բնակավայրերի անվանումներից:

«Ջավախքի բնակավայրերից շատերը պահպանել են գրաբարյան անվանումները, բայց հիմա վրացական կառավարությունում ոմանք խնդիր են դրել ապացուցելու, թե դրանք վրացական անվանումներ են եւ հասել են զավեշտի մակարդակի: Մասնավորապես, գյուղերից մեկի անվանումը ստուգաբանում են այսպես՝ Քեռի ես այստեղ եմ: Լավ, ո՞ւմ մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, բայց անցնում է»,- նշեց Դավիթ Ռստակյանը:

«Մի շատ վտանգավոր միտում եւս նկատվում է: Ընտրովի վրացական քաղաքացիությունից զրկվում են մարդիկ, որոնք ունեն նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Հիշեցնեմ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, Ռուսաստանում աշխատող ջավախքցիները չէին կարողանում մեկնել աշխատանքի եւ վերադառնալ: Լուրջ բողոք էր հասունանում, այնքան լուրջ, որ Ջավախքում կարող էին անկախական լուրջ շարժումներ առաջանալ: Հնարավոր էր, որ այս դժգոհությունը վերաճեր եւ հասներ նրան, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի կողքին Վրաստանն ունենար Ջավախքի խնդիր, բայց մենք դրանում շահագրգռված չէինք, մենք վրացական պետության թիկունքին երբեք չենք հարվածել եւ չենք հարվածի: Խնդիրը լուծվեց երկու պետությունների համաձայնությամբ, ջավախքցիներին, Ռուսաստանում աշխատողներին տրվեց Հայաստանի քաղաքացիություն, հայաստանյան անձնագրեր: Վրաց իշխանությունները երջանիկ էին՝ խնդիրը լուծվեց, բայց հիմա նրանց մի մասին զրկում են քաղաքացիությունից, ինչը եւս հղի է լուրջ վտանգներով »,- շարունակեց Դավիթ Ռստակյանը, շեշտելով, որ եթե գործեր Հայաստանի հետ աշխատանքի խողովակ, ինչպես նախկինում, ապա նման խնդիր չէր առաջանա, իսկ առաջանալու դեպքում էլ արագ կկարգավորվեր:

Դավիթ Ռստակյանի համար պաշտոնական Թբիլիսիի վերաբերմունքն անհասկանալի է: Նա պնդում է, որ ինչպես վրացիները, այնպես էլ հայերը Վրաստանի անկախության հիմնադիրներն են եւ տարօրինակ է համարում, որ կառավարությունը խտրականություն է դնում: «Պետական որոշմամբ, օրենքով Վրաստանում կարող են գործել բացառապես վրացական դպրոցներ: Պետական միջոցներով հայկական դպրոցներ չեն կարող լինել: Լավ ինչո՞ւ չեն հասկանում, որ սա նախ անարդար որոշում է, քանի որ մենք եկվոր չենք, մենք ապրում ենք այնտեղ, որտեղ միշտ ենք ապրել, բացի այդ, այս քաղաքականությունը կհանգեցնի նոր կոնֆլիկտի»,- շեշտեց Դավիթ Ռստակյանը, որի կարծիքով խիստ անհրաժեշտություն է Հայաստանում պետական մակարդակով Ջավախքի խնդիրներով զբաղվող կառույցի վերստեղծումը, առանց որի Ջավախքում խնդիրները միայն շատանալու են, իսկ տեղի հայության վիճակն էլ ծանրանալու է:


Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan