Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին Նախագահական ինքնաթիռի խաղարկության շնորհիվ Մեքսիկայում 100 միլիոնատեր ի հայտ կգա Սաուդյան Արաբիան ուրանի բավարար պաշարներ ունի` ներքին միջուկային վառելիքի արտադրություն սկսելու համար Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառայությունից` Հիտլերի լուսանկարներով փոխանակվելու համար Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար Եթե կա պահանջ, ապա դա պետք է ներկայացնել մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այլ սուբյեկտ իշխանության մեջ գոյություն չունի (տեսանյութ) «Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան (տեսանյութ) «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ) 17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. ինչ է պատմում տուժած աղջիկը Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել տեղեկությունը ԱՄՆ-ից գողանալով Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստում սնկերից Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն Ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետ. Հայաստանը դրանց թվում չէ «Հայկական կինոփառատոն». Լեդի Գագան ներկայացրել է նոր տեսահոլովակը Փարաջանովի ֆիլմի մոտիվներով «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հարցում

Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին. Թադեւոս Ավետիսյան

Այս մասին հայտարարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ակնհայտ է՝ խորանում են մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման հիմնախնդիրները:

Կարծում եմ կարիք կա նորից հիշեցնելու այս հիմնախնդիրներին վերաբերող մեր տեսակետներն ու մոտեցումները, որոնք շարունակում են մնալ արդիական:

Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձեւավորում են հետեւյալ խումբ ռիսկերը՝

շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր,

հանքարդյունաբերության ճյուղի կազմակերկպությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը եւ կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:

Այս երկու խումբ ռիսկերն ունեն եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալական առարկայական բնույթ: Դրանք վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին եւ տնտեսական այլ գործունեություն իրականացնողներին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ ռիսկերն առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում: Շուկայական գործիքներն ի զորու չեն լուծելու այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձեւափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջեւ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման ու խորացման իմաստով: Ցավոք, մեր երկրի օրինակով դրա ականատեսն ենք լինում բազում անգամներ:

Մասնավորապես, միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը կարող է առաջ բերել բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետեւանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսկան ակտիվության կրճատում եւ տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության եւ աղքատության ավելացում եւ այլն:

Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջեւ համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։

Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաեւ սոցիալական ներառականությունն ու արդարությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն եւ դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու եւ առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:

Այս տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման: Միաժամանակ, պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը եւ հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետեւանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձեւավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:

Ցավոք, ներկայումս Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները եւ դրա կառուցվածքը հակառակ միտումներն են արձանագրում:

Մյուս կողմից՝ սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատեւ սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:

Ցավոք, այս նպատակին ուղղված զբաղվածության պետական աջակցության ծրագրերը եւս լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին: Ավելին՝ դրանք աննախադեպ թերակատարվել են 2018-2019 թվականներին, համապատասխանաբար՝ շուրջ 70 եւ 50 տոկոսներով:

Հավաքական այս լուծումների հավասարակշռված գործադրումը հնարավորություն կստեղծի խուսափել այլեւս իրողություն դարձած «աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «եւ՛ աշխատանք, եւ՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan