Այսօր՝ 18 սեպտեմբերի 2020թ., 00:00
Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները Դոլարը էժանանում է. եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ գիտնականները Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված Ազգությամբ արաբ Իբաիդա Նասսարին հափշտակել է 611.800 ԱՄՆ դոլար գումար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ Լուկա Դոնչիչի պատմական ռեկորդը Քոչարյանի օրոք խաղողի մթերման գինը 170 դրամ էր. խաղողագործ Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, սպանված կա Օդում կախված լուրերի համաձայն, մեր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք Լոս Անջելեսում ունեն մարիխուանայի անօրինական բիզնես Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար Մոտենում է ստի ու կեղծիքի իշխանության հետ` ժողովրդական դաժան հաշվեհարդարի ժամանակը Պողոս, էս երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու. (լուսանկար) ՍԴ դատավորների ընտրության ձևաչափը հուշում է, որ այդ կառույցը լինելու է իշխանության կամակատարը ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները
Հարցում

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8)

1998-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ ազգային, առաջին հերթին Արցախյան հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի կողմից, Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան-Սերժ Սարգսյան՝ մյուս կողմից հակասությունների սրման արդյունքում։ Խորքի մեջ սա «պալատական հեղաշրջում» էր, որի արդյունքում փոխվեց երկրի արտաքին քաղաքական, Արցախյան բանակցություններում մոտեցումները, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքը։ Ներքաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում իշխանության մոտեցումների ընդհանուր ուղղվածությունը մնաց նույնը։

Նույն տարում կայացած ընտրությունների ժամանակ այս ուժերի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը Հայկոմկուսի նախկին ղեկավար Կարեն Դեմիճյանն էր։ Արևմտյան վերազգային գաղափարախոսության ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հակադրությանը փոխարինվեց կոմունիստական գաղափարախոսության կրող Դեմիճյանի հետ հակադրությամբ, որի հետ ժողովրդի՝ կարոտախտով անցյալը հիշող որոշակի հատված կապում էր մեծ հույսեր։ Թեկնածուների միջև պայքարում այս տրամաբանությամբ էլ կատարվեց գաղափարական ուժերի սահմանազատումը։ Իրավիճակը փոխվեց 1999-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Առաջին անգամ փորձ արվեց տարբեր քաղաքական և գաղափարախոսական ուժերի ներկայացուցիչների ներգրավմանմբ ապահովել հասարակության ավելի լայն աջակցություն։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված «Միասնություն» դաշինքում մի կողմից ընդգրկված էին արցախյան ազգային ազատագրական պայքարում հաղթանակը կերտած, Հանրապետական Կուսակցության տանիքի տակ համախմբված, ազգային-պահպանողականությունը որպես իրենց գաղափարական ուղղություն ճշտած, մյուս կողմից կոմունիստական նախկին ֆունկցիոներներին ներկայացնող ուժերը։ Այս ընտրությունների արդյունքում ձևավորվեց կառավարություն, որը, երկրի դիմագրաված դժվարությունները հաղթահարելու առաջնահերթությունը նկատի ունենալով, համապատասխանում էր Ազգային համաձայնության ձևաչափին ու կանոններին։

Ցավոք այս կառավարությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Նախորդ ռեժիմի տարիներին, պատերազմի կազմակերպման ծանր բեռը, իր անձի դեմոնիզացիան կամավոր իր վրա վերցրած, Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա հհշ-ական վարչախմբի հեռացումը նախաձեռնած Վազգեն Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակ ֆոկուսացված ատելությունը իր ողբերգական իրականացումն ունեցավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։ Թվում էր ժողովուրդը պետք է դասեր քաղեր այս ողբերգությունից, հասկանար, որ ատելության մթնոլորտը ի վերջո հանգեցնում է ողբերգության և անդառնալի հետևանքների, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դասերը քաղված չեն, իսկ առանձին անհատներ միայն ատելություն բորբոքելով ու ներհասարակական բախման հրահրմամբ են պատկերացնում իրենց քաղաքական նպատակների իրականացումը։

Հոկտեմբերի 27-ին հաջորդած իրավիճակում շատ արագ կատարվեց գաղափարական որևէ հիմք չունեցող Միասնություն դաշինքի վերաշերտավորում, որի մեծամասնությունն իր վերահսկողության տակ կարողացավ վերցնել Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքից հեռացած մի որոշակի հատված փորձեց ստեղծել ընդդիմադիր նոր կենտրոն՝ առանց գաղափարական հստակ կողմնորոշման։ Այս պայմաններում, նաև հետագա բոլոր տարիների համար Ռոբերտ Քոչարյանը ճշտեց քաղաքական կյանքի կարգավորման ու կառավարման մի համակարգ, որը, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա զարգացումը, ճակատագրական նշանակություն ունեցավ երկրի զարգացման ընթացքի համար։ Ազգային հարցերում ունենալով հստակ արտահայտված՝ ազգային գաղափարախոսության ներկայացուցչի մոտեցումներ, նա հստակորեն, համաշխարհային ամենաբարձր ամբիոններից իր դիրքորոշումներն արտահայտեց Արցախյան հիմնահարցի, Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման, պետական-ազգային շահերից բխող աշխարհաքաղաքական հավասարակշռված կողմնորոշման հարցերում։ Քոչարյանի կառավարման տարիները համընկան նաև Ռուսաստանի, որպես տարածաշրջանային տերության ձևավորման, տարածաշրջանում նրա ազդեցության զգալի աճի հետ, որի հետ երկրորդ նախագահին հաջողվեց ձևավորել բավականին արդյունավետ համագործակցություն։ Միևնույն ժամանակ երկրի տնտեսական համակարգի զարգացման, սոցիալական քաղաքականության հարցերում Քոչարյանի մոտեցումները չունեին էական գաղափարական տարբերություններ նախորդ իշխանությունների մոտեցումներից։ Լիբերալ քաղաքականությունը մնում էր իշխանության հիմնական մոտեցումը։ Ամենամեծ բացթողումը, սակայն, զգալի էր սոցիալական արդարության ապահովման հարցերում։ Այդ տարիներին վարվող լիբերալ քաղաքականության արդյունքում արձանագրվող տնտեսական զգալի աճը նույնքան զգալի չէր հատկապես սոցիալապես խոցելի խավերի առօրյա կյանքում, աճում էր հարուստ, արտոնյալ խավի հետ նրա խզումը, որը առաջ էր բերում մեծ դժգոհություն այս շերտի մոտ։ Այնուամենայնիվ, տարբերությունը տերպետրոսյանական վարչախմբի հետ էական էր իրականացվող քաղաքականության արդյունավետության, ապօրինությունների ու թալանի ծավալների զգալի կրճատման, տնտեսվարման համար անհամեմատ նպաստավոր պայմանների ստեղծման առումով։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երկրորդ նախագահն իր հայացքներով, ի տարբրերություն վերազգային, արևմտյան շահերի իրացմանն ուղղված Տեր-Պետրոսյանի, լինելով ազգային լիբերալ մոտեցումների կրող, կարողացավ ստեղծել ազգային ուժերի համախմբման մի ձևաչափ, որը կարողացավ արդյունավետ գործել հատկապես 2001-08թվերին։

Համագործակցության այս ձևաչափում իր կայուն դերն ուներ ՀՅ Դաշնակցությունը։ Նկատի ունենալով ազգային հարցերում իշխանության քաղաքականության և իր մոտեցումների նույնականությունը, ինչպես նաև առաջին նախագահի օրոք Արցախյան հարցում անդառնալի կորուստների՝ գոյություն ունեցող իրական վտանգի չեզոքացման առաջնահերթությունը, Դաշնակցությունը մնայուն ձևով մաս կազմեց 1998-2008 թվերի կառավարություններին, իսկ 2003թվից՝ քաղաքական կյանք ներմուծեց «կոալիցիոն կառավարություն» եզրույթը։ Այդ ժամանակվանից սկսած կոալիցիոն կառավարությունները ստեղծվում էին հստակ ձևակերպված հուշագրերով արձանագրված ծրագրային նպատակների շուրջ։ Լինելով ազգային-ընկերվարական կուսակցություն, ներքին, սոցիալական քաղաքականության հարցերում Դաշնակցությունը պարբերաբար հայտարարում էր իրականացվող քաղաքականության մասին իր անհամաձայնությունների մասին։

Այսպիսով, ունենալով իր, հստակ արտահայտված քաղաքական մոտեցումները արտաքին և ներքին, սոցիալական ու տնտեսական քաղաքականության հարցերին, երկրորդ նախագահը ոչ միայն փորձ չարեց իրեն իդենտիֆիկացնել քաղաքական դաշտում գոյություն ունեցող որևէ կուսակցության, այլև նույնիսկ գաղափարական որևէ բևեռի հետ։ Արդյունքում նա, չնայած իր կառավարման տարիներին արձանագրված տնտեսական աճին ու լուրջ հաջողություններին այդպես էլ օտար մնաց գաղափարական-քաղաքական բոլոր ուժերի, հետևաբար նաև հասարակության ճնշող մեծամասնության համար։

Այսպիսով, 2008 թվի նախօրյակին ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ, չնայած զգալի տնտեսական առաջընթացին, ձևավորվել էր մի խավ, որը անբավարար էր համարում իր վիճակը, հասարակության մի այլ հատված չուներ իշխանության նկատմամբ ոչ միայն հավատ, այլև այն չէր համարում իրենը։ Իրեն զգացնել էր տալիս նաև քաղաքական կյանքի ապագաղափարականացումը, քաղաքական գործընթացներում ժողովրդի ներգրավվածության և այդ գործընթացների վերաբերյալ ժողովրդի հետ մնայուն բացատրական աշխատանքի բացակայությունը։

Այս պայմաններում իշխանությունից հեռացված ապազգային գաղափարական բևեռը, ի դեմս Տեր Պետրոսյանի, հայտարարեց ռևանշի իր հավակնությունների մասին։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan