Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար

Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և ԱլիևինԹրամփ. Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը«Հորդառատ անձրևների պատճառով հսկայական ջրվեժ է առաջացել». Լևոն Ազիզյան (տեսանյութ)Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն. Աբաս ԱրաղչիԱլիևյան քարոզչությունը սպառնացել է Ռուսաստանին սկսել զենքի մատակարարումներն ՈւկրաինաՀայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց կունենանՀայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. ՄիրզոյանՈւշադրություն․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ ՈւկրաինանՄեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահԻսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)
Հայաստան

Ամուլսարի գործարկումը հղի է Հայաստանի համար սարսափելի աղետով

Ամուլսարի հանքավայրի գործարկումը հղի է սարսափելի աղետով: Այս մասին օգոստոսի 12-ի ասուլիսում ասաց իրավաբան Նազելի Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Լիդիան» ընկերությունը գտնվում է սնանկացման գործընթացում, եւ իրականում հանքավայրի գործարկմամբ կզբաղվեն այլ ընկերություններ, բաժնետոմսերի մեծ մասն արդեն իսկ գտնվում է թուրքերի ձեռքում: Նա ընդգծեց, որ ջերմուկցիների բողոքը ոչ թե կոնկրետ «Լիդիան» ընկերության դեմ է, այլ տարածաշրջանում արդյունաբերական գործունեության դեմ, մարդիկ պայքարում են իրենց բնության եւ շրջակա միջավայրի համար: Պայքարը քաղաքական չէ, եւ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու փորձերը անբարոյական են, անբարոյական է խաղալ մարդկանց ազնիվ զգացմունքների վրա:

Իրավաբանն անդրադարձավ ընկերության անվտանգության նոր աշխատակիցների կողմից հրահրված մի քանի միջադեպերի: «Նրանք գործում են օրենքի կոպիտ խախտմամբ, զինված են էլեկտրաշոկերներով, կաստետներով - ասաց Վարդանյանը: Ըստ նրա, ընկերությունը այժմ փորձում է ապացուցել, որ վերահսկում է իրավիճակը:

Խոսելով մայրաքաղաքում Ամուլսարի գործարկման կողմնակիցների եւ հակառակորդների կողմից կազմակերպված ցույցերի մասին՝ իրավաբանն ընդգծեց ոստիկանության անթույլատրելի տարբերակված մոտեցումը. Ոչ ոք չի միջամտել «Լիդիան»-ի ակցիային եւ չի հիշել արտակարգ դրության ու վիրուսի մասին: Բոլորովին այլ մոտեցում էր Ամուլսարի պաշտպանների ցույցի հանդեպ: Սա անընդունելի է, եւ ոստիկանապետը պետք է հրաժարական տա, նշեց Նազելի Վարդանյանը:

Երեկ «Լիդիան»-ը հայտարարություն էր տարածել իր աշխատողների տվյալների բազան թարմացնելու մասին: Իրավաբանն այս քայլը գնահատում է որպես ծանր իրավիճակում գտնվող մարդկանց շրջանում պառակտում մտցնելու փորձ: «Ես իսկապես չեմ կարծում, որ որեւէ մեկը կհավատա»,- ասաց նա: Ընդ որում, ընկերությունը ներկայացնում է ոչ ճիշտ տվյալներ՝ ավելացնելով աշխատողների թիվը՝ իրեն վերագրելով կապալառու ընկերությունների աշխատողներին՝ փաստորեն 200-ից դարձնելով 1400: «Սակայն պետք է իմանալ, որ եւս 200 մարդ մնացել է առանց աշխատանքի, երբ երեք առողջարաններ տրամադրվել են «Լիդիան»-ին՝ որպես հանրակացարաններ:» Լիդիան»-ի գործունեության հետեւանքով բարձրացած փոշու պատճառով հանգստացողների թիվը կտրուկ նվազել է: Օրենքի կոպիտ խախտմամբ ավելի քան 500 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակը փոխելով, ոչ մեծ գումարի դիմաց փոխանցվել են ընկերությանը՝ որպես արդյունաբերական նշանակության հողեր: Գնդեվազ գյուղի ավագանու անդամի ապօրինի գործողությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Առանց ապրուստի միջոցի են մնացել իրենց տները հանգստացողներին վարձակալությամբ տվող ջերմուկցիները, իրենց հողերն ընկերությանը վաճառած բնակիչները, Ջերմուկի առողջարաններին սննդով ապահովող գյուղացիները։ Ավելի քան 70 տարի Ջերմուկում կատարվել են հսկայական ներդրումներ` այն միջազգային նշանակության հանգստավայրի վերածելու համար: Ինչպե՞ս կարելի է կայացած բիզնեսը, կայացած ենթակառուցվածքները, Ջերմուկի բրենդը՝ այս ամենի վրա խաչ քաշել՝ չխոսելով այն մասին, որ ընկերության գործունեության հետեւանքով կարող է կորչել հանքային ջուրը, բնության մեջ ամեն ինչ շատ փոխկապակցված է: Սպիտակի երկրաշարժից հետո Ջերմուկի ջրի ջերմաստիճանը նվազել է: Պատկերացրեք, թե ինչով կարող է ավարտվել աղբյուրներից 8 կմ հեռավորությամբ պայթյունները: Ջերմուկում նույնիսկ տների կառուցման ժամանակ արգելվում են պայթեցումները»,- ընդգծեց Վարդանյանը:

Փաստաբանը հիշեցրեց «Էլարդ»-ի եզրակացությունը, որը ոչ մի հետեւանք չունեցավ, եւ դատավարական բոլոր նորմերը խախտող Քննչական կոմիտեի վարքագիծը, որը ավարտին չի հասցնում քրեական գործը: «Բայց նույնիսկ «Էլարդ»-ի եզրակացության մեջ նշվում են այն վտանգները, որոնցով հղի է հանքավայրի մշակումը՝ նույնիսկ միլիարդներ ծախսելով, պետությունը 500 տարի չի կարողանա վերականգնել ջրի մաքրությունը: Սա նշանակում է, որ Ամուլսարի մշակումը դատապարտում է մեր երկիրը աղետի: Սա յուրաքանչյուրիս համար խնդիր է: Ամուլսարի շրջանը երկրի ամբողջ խմելու ջրի ակունքն է»,- հիշեցրեց նա:

Նազելի Վարդանյանը հայտարարեց, որ գործընթացն արդեն սկսվել ՝ սկսելով հեռացնել վերին շերտերը, ընկերությունը գործարկել է թթվային ջրահեռացման մեխանիզմ, ամեն ինչ հոսում է Որոտան-Արփա թունելի մեջ: Այժմ թունելում մեկուկես մետր ջուր է, ինչը թթվային ջրահեռացման հետեւանքն է: Թունելում արդեն մեծ ճաքեր են երեւում, բայց ոչ ոք չի ուսումնասիրում թթվային միջավայրի ազդեցությունը Սպանդարյան եւ Կեչուտ ամբարտակների վրա: Ցեմենտը եւ երկաթյա ամրանները չեն կարող դիմակայել թթվային միջավայրերին: Պատկերացրեք, թե ինչ կպատահի՝ ջրհեղեղը կսրբի Վայոց ձորի բոլոր գյուղերը, նախազգուշացրեց Վարդանյանը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը արբիտրաժում հաղթելու աննշան շանս անգամ չունի, իսկ կառավարությունը կարող էր հեշտ ու հանգիստ հետ կանչել թույլտվությունը, քանի որ եզրակացությունն անվավեր է դառնում, եթե աշխատանքը չի իրականացվում մեկ տարի: Վերջին թույլտվությունը տրվել է 2016-ին: Նույն սկզբունքը վերաբերում է շինարարությանը: Որոշ պաշտոնյաներ փորձում են ամեն ինչ շրջել եւ օրենքը յուրովի մեկնաբանել»,- ասաց իրավաբանը:

Նա ընդգծեց, որ օտարերկրյա ձեռնարկատերերը պատրաստ են ոչ պակաս կարեւոր ներդրումներ կատարել Հայաստանում՝ էկոտուրիզմի զարգացման ոլորտում: Իսկ Ամուլսարի գործարկումը վերջ կդնի նման նախագծերին:

«Բացի այդ, դա 10 բալանոց երկրաշարժի գոտի է: Ամուլսարում հայտնաբերվել է ուրան եւ տորիումը, իսկ ոսկի գրեթե չկա»,- նշեց Վարդանյանը:

«Մենք գոյություն ունեցող աղբյուրներն էլ չենք կարողանում վերահսկել, ցանկանում ենք նորերը կառուցել: Սակայն Ամուլսարը առանձնահատուկ նշանակություն ունի»,- ընդգծեց իրավաբանը՝ հիշեցնելով այլ երկրների բացասական փորձը: