Շուրջ հազար կյանքերի գնով ամիսներ շարունակ քաղաքացուն լռեցնողը, թույլ է տալու իր ու իր ղեկավարի դեմ իրականացվելիք հավաքներն անցկացնել
Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է։
Հավատս չի գալիս՝ շուրջ հազար կյանքերի գնով ամիսներ շարունակ քաղաքացուն լռեցնողը, թույլ է տալու իր ու իր ղեկավարի դեմ իրականացվելիք հավաքներն անցկացնել, ավելին՝ կարծում եմ՝ սա առավելապես ուղղված է միջազգային հանրությանը՝ «դեմոկրատիայի բաստիոնի» իմիտացիան շարունակելու իմաստով և փորձի համար ընդդիմախոսներիս՝ հավաքների, խոսքի ազատության վերաբերյալ վաղուց աղաղակող արգումենտներից զրկելու, իսկ գուցե պրոիշխանական որոշ խմբերի վերջին շրջանում բերման ենթարկվե՞լն է դրդել ինչ ֊ ինչ շրջանակների՝ պահանջել հավաքների իրավունքի տոտալ արգելքի վերացումը, և դրա իրացումը ևս դառնա ըստ ճաշակի՝«սպիտակներին» խոսել կարելի է, «սևերին»՝ ոչ, և քաղաքացուն գրեթե ամեն իրավունքից զրկող «պարետի որոշում կա» ոստիկանության անտրամաբանական արտահայտությանը փոխարինի «պարետի որոշում չկա» ոչ պակաս անտրամաբանական արտահայտությունը։
Մինչևիսկ «դեմոկրատիայի բաստիոնն» արգելք չէ պետությունն ազատելու հակապետականության ճիրաններից։