Այսօր՝ 21 սեպտեմբերի 2020թ., 00:00
Նշվել են նիհարելուն նպաստող մթերքները Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝ 2574 մ Ամենասեքսուալ բրազիլուհին ապահովագրել է հետույքը Կապիկը գողացել է հեռախոսը և ֆոտոսեսիա է կազմակերպել Երբ ակնհայտ է, թե ում հրաժարականն են պահանջում Վայրի վարազները հասել են Մոսկվայի փողոցներ Հնդիկ ճարտարապետները որոշել են «տերևներից» աշտարակ կառուցել Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, մասնակցում են Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը (տեսանյութ) Երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. Արուս Տիգրանյանն անկեղծացել է Պատո, Տոտի, Պելե․ աշխարհի ամենահարուստ 10 ֆուտբոլիստները 2020 թվականին Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը ձի կամ էշ հեծնած հնոտիք է քրքրում ու «նապաստակ նկարում». Բեքարյան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից Ադրբեջանի նախագահի հայտարարությունները խորապես հիասթափեցնող են Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. «Իմ քայլ»-ի պատգամավոր Շատ դեպքերում կարելի է Ալիեւից ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան Ալիեւը պատերազմի կոչնակ հնչեցրեց, Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական Իշխանությունները որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում Արուսիկ Տիգրանյանի «ոչ ավանդական» հարսի պարը (տեսանյութ) Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը Գարիկ Պապոյանի ծննդյան տարօրինակ տորթը «Ես երջանիկ եմ»․ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցն է. Մնացականյան Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Անբարոյականություն է փողով զինծառայությունից ազատելը Կորոնավիրուսով վարակման 277 նոր դեպք մեկ օրում Ալիեւի այսօրվա հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող Նաոմի Քեմփբելը հանրությանն է ներկայացնել պիջակով, որը կրել է մերկ մարմնին Աննա Սեդակովան կրկին մերկացել է եւ նետվել օդանավից (Տեսանյութ) Ֆոնսեկա. Սմոլինգին վերադարձնելը շատ կարևոր է Զիդան. Բեյլի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել Մխիթարյանը ամենացածր գնահատականն է ստացել Վերոնա-Ռոմա խաղում «Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ» Լիբանանի նախագահի կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել հայերի Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է 5 մլրդ դոլար TikTok-ը գնելու հնարավորության համար Մահացել է Նորայր Դավիդյանցը Վազգեն Ա-ի ծննդյան օրն է (Տեսանյութ) Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Հովհաննես Թումանյանին Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար Ընտանեկան կյանքի ամենաբարդ ժամանակները Օրվա հանդիպումների անոնս Իրավապահները Դոնալդ Թրամփին հասցեագրված ռիցին թույնով ծանրոց են առգրավել «Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ) Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են Մանրամասներ Մատենադարանի ետնամասում հրդեհի մասին (տեսանյութ) «Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (տեսանյութ) «Нови Стандард». Ամերիկացիներն արդեն երեք տարի է Հայասատանում ուսումնասիրում են կորոնավիրուսը Լսելով նախագահին կասկած չունես, որ դիմացինդ երկրի ղեկավար է Ախր Արայիկ Հարությունյանն ընդհանրապես իր կյանքով ո՞վ ա Պրեմիերա. Թավշյա հեքիաթ – 5. առաջին եթերաշրջանի վերջին՝ սուպեր հեքիաթը Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե ով է հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյան «Լավ տղու փայ դառար դու էսօրվանից». կադրեր` Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն (տեսանյութ) Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) «Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին Ավստալուհին 14.6 միլիոն է շահել քսան տարի վիճախաղում օգտագործելով նույն թվերը Անչելոտիի Էվերտոնը հաղթեց Ռուս փրանքերները խաբել են Եվրախորհրդարանի ղեկավարին՝ ներկայանալով Սվետլանա Տիխանովսկայա եւ Լիտվայի նախագահ Արարատ Արմենիան հնարավոր է հանդիպի լեգենդար Ցրվենա Զվեզդայի հետ Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է Ասմուսի մերկանալուց հետո նա մնում է Comedy Club-ի ընկերը. Խառլամովը եւս Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու քննադատության արժանացել Tesla-ի վարորդը քնել է ղեկին. ինքնակառավարվող մեքենան սլացել է 150կմ/ժ արագությամբ
Հարցում

Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ

«Հետք»-ը գրում է․ «Մաշտոցի պուրակում կառուցվող սրճարանը երկու մասից է բաղկացած լինելու՝ արագ սննդի համար նախատեսված և սրճարանային սրահներից։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որտեղ երևում է, որ կանաչապատ լինելու է սրճարանից դուրս գտնվող տարածքի մի փոքր հատված, իսկ ծառեր բուն սրճարանի տարածքում նախագծով առհասարակ չկան։ Մի քանի ծառ շրջապատելու են սրճարանը։

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ հաշվի առնելով, որ նոր սրճարանը նախատեսված էր իրականացնել նախկինում հատկացված և ապամոնտաժված շինություններն ընդգրկող հողամասի սահմաններում, ուստի որոշմանը կից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն չի դիտարկվել։

Մեզ տրամադրած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմած ծառերի վիճակի ուսումնասիրության արձանագրությունն էլ փաստում է, որ ընդամենը 4 ծառ հատելու համար է ՀՈԱԿ-ը երաշխավորություն տվել, իսկ տարածքում մեր տեսախցիկն արձանագրել էր շատ ավելի հատված ծառաբներ։

Ծառերի վիճակի ուսումնասիրության արդյունքում հուլիսի 15-ին կազմած արձանագրությամբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Աղայանը, զարգացման գծով փոխտնօրեն Ք․ Վարդանյանը և գլխավոր դենդրոլոգ Ա․ Գրիգորյանը նշել են, որ 4 ուսումնասիրված մանրատերև թեղիների վիճակի կենսաբանական գնահատականն, ըստ ծառաբանության մեջ ընդունված երեք բալանի համակարգի, անբավարար է։ Արմատային համակարգի վիճակը դիտարկելիս արձանագրվել է, որ ծառերը գտնվում են պահանջվող չափսերից անհամեմատ ավելի փոքր բնաբաժակներում, ինչը խիստ բացասական է անդրադառնում նրանց կենսունակության վրա։ Անզեն աչքով նկատվել են ինչպես խոշոր արմատների, այնպես էլ մազարմատների կոպիտ վնասվաքներ, ինչի արդյունքում խափանվել են ծառերի նորմալ աճն ու զարգացումը։ Բնահողի մակերեսը բաց է եղել՝ ծածկված շինհրապարակում առկա նյութերի փոշով։

Բոլոր 4 ծառաբներն ունեցել են կեղևի տարբեր չափերի մեխանիկական վնասվածքներ, ինչը խախտել է հյութաշարժը և բացասական է անդրադարձել բույսերի գեղագիտական տեսքի վրա։

«Ծառաբնի վրա պարզ երևում է բույսերից արտահոսող արտազատուկը, ինչը թեղիների շրջանում բավական տարածված մանրէային ջրգողության հետևանք է և միաժամանակ ցուցում՝ հիվանդ ծառերի տարածքից հեռացման համար։ Ծառերը ծանր ախտահարված են թեղու տերևակերով և հանդիսանում են նշված տարածքում վնասատուների տարածման պատճառ»,-արձանագրվել է ծառերի վիճակի ուսումնասիրության մեջ։

Բազմակի անգամ իրականացված խորը էտն առաջացրել է բազմաթիվ խոշոր վերքեր, որոնք բոլոր 4 թեղիների մոտ պատճառ են դարձել մանրէային վարակի զարգացման։

Ծառերի սաղարթների գագաթները չորացած են եղել, ինչը վկայել է արմատների և սաղարթի միջև կորելացիայի խաթարման մասին։ Ըստ ՀՈԱԿ-ի գնահատականի, խորը էտի հետևանքով ծառերի առողջ և գեղեցիկ սաղարթի ձևավորվումն անհնարին է։ Բացի վերոնշյալից, եհտազոտության պահին բույսերի վրա առկա է եղել առողջ սաղարթի ընդամենը 20-25 %, ինչն անխուսափելիորեն բերելու է բույսերի չորացմանը։

Եվ այդպիսով, մասնագետները եզրակացությամբ ամփոփել են, որ 4 թեղիներն ունեն խորը արմատային փտախտի նշաններ, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան։ Բացի դրանից, բույսերը զրկված են իրենց գեղագիտական տեսքից, ինչը շատ կարևոր է պուրակում բարեհարմար միջավայր ստեղծելու համար։

Հաշվի առնելով վերևում թվարկածները՝ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել իրականացնել 4 մանրատերև թեղիների սանիտարական հատում։ Փոխարենը, պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում իրականացնել փոխհատուցվող կանաչապատում՝ կազմակերպության կողմից նշված տարածքում։ Որպես տնկանյութ առաջարկվել է օգտագործել պուրակում արդեն իսկ առկա թխկիատերև սոսիներով (9 բույս), որոնց սանիտարահիգիենիկ և հոգեհիգիենիկ նշանակությունը, ըստ մասնագետների, տասնյակ անգամ գերազանցում է հատման ենթակա 4 մանրատերև թեղիներին։

Թեղիները երկար տարիներ տվյալ տնտեսվարողի՝ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի տարածքում և նրա հոգածության տակ են եղել, և թե ինչու են այդ վիճակին հասել, ծառերի մասնագետները ոչինչ չեն նշել։ Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասուլիսի ժամանակ այդպես էլ չպատասխանեց լրագրողների հնչեցրած հարցերին, թե որևէ մեկը պատասխանատվություն կրել է թեղիներին նման կերպ հոգ տանելու կամ վնասներ պատճառելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan