Լիբանանից վերադարձած շուրջ 100 քաղաքացիները երկշաբաթյա ինքնամեկուսացում կանցնեն
Լիբանանից Հայաստան վերադարձած շուրջ 100 քաղաքացիները օդանավակայանում պարտադիր բուժզննում են անցել, նշել են իրենց կեցության վայրերը, ըստ այդմ՝ բոլորն ունեցել են իրենց կեցության վայրերը, որոնք կամ իրենց են պատկանում, կամ էլ իրենց հարազատներինն է, որը տրվել է իրենց երկշաբաթյա մեկուսացումն անցկացնելու համար։ Մեզ որևէ հայտ չի ներկայացվել, որ իրենք չունեն ինքնամեկուսացումն անցնլու վայր և ցանկանում են, որպեսզի մենք տրամադրենք նման վայր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի գծով պատասխանատու Ամալյա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 քաղաքացիներ վերադարձել է Հայաստան։