Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդի՝ մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ»,- գրել է խոսնակ՝ հավելելով, որ քաղաքապետն արձակուրդը կանցկացնի Հայաստանում։