Կիրանց. Սահմանապահ գյուղի նոր կոթող-անձնագիրը (Լուսանկարներ)
Տավուշի մարզի հերոս սահմանապահ գյուղը նոր անձնագիր ունի: Այսուհետ գյուղ մտնողներին կդիմավորի սահմանապահ գյուղի խորհրդանիշ արծիվը: Փոքրիկ եւ ոչ մարդաշատ միջոցառում եւ Կիրանցի մուտքի մոտ հանդիսավոր բացվեց քանդակագործ Արմեն Դավթյանի կերտած գործը՝ կոթողը:
Արմեն Փիրումյանը, կիրանցեցին, որն այժ բնակվում է ԱՄՆ-ում, այս գործի հովանավորն է: Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ ունեցավ կիրանցեցի հայտնի գրող, հրապարակախոս, լրագրող Ռուբեն Սիմոնյանը, որը գոհունակություն հայտնեց, որ այսուհետ հերոսական գյուղը մարդկանց կդիմավորվի նման գեղեցիկ կոթողով: Նա շնորհակալություն հայտնեց հովանավոր Արմեն Փիրումյանին, քանդակագործ Արմեն Դավթյանին, գյուղապետ Կամո Շահինյանին:
«Իհարկե, լավ է, շատ լավ է, որ այսպիսի կոթող ունենք: Շնորհակալություն եւ մտահաղացման հեղինակին, քանդակագործին, բոլորին, ովքեր աջակցեցին այս գործում: Մնաց դպրոց ունենանք, մանկապարտեղ եւ լուծենք երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք արդեն մոտ քսանն են: Այո մեր փոքր գյուղն արտագաղթ չունի: Երբեք չենք ունեցել: Մնում ենք գյուղում, պահում մեր տունը, մեր երկրի սահմանը: Հուսանք վերջապես կնկատեն մեզ, կկարեւորեն եւ կօգնեն այդ խնդիրը լուծենք»,- ասաց գյուղապետ Կամո Շահինյանը:
Կոթողի քանդակագործ Արմեն Դավթյանը
Top-News.am