Այսօր՝ 18 սեպտեմբերի 2020թ., 00:00
Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի Հարկային տեռոր, պետական անարդյունավետ կառավարում. ՊԵԿ-ը 13 տեսուչ է ուղարկել՝ բակային փոքրիկ խանութում 10 օր շարունակ ստուգումներ կատարելու (լուսանկար) Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են Հիմա էլ անցել են դեկաններին. Իշխանությունն արդեն ունի գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել Ոստիկանությունը պարզաբանումը՝ դիմակ, դիմակ մինչեւ վերջ Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մեկ օրում հայտնաբերվել է 5905 վարակակիր. սա ռեկորդ է Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Խաղի ընթացքում 3-4 անգամ սրտի կաթված ստացա». Կամպանյա «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել դնել մանդատը, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են Երեխաներին պետք է զգուշացնել, որ թույլ չտան դպրոցում իրենց պատվաստել Թիվ մեկ մեղավորը հենց Փաշինյանն է Փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային տարրերը. Ավետիք Չալաբյան Եթե մեր պահանջը չկատարվի, պրոբլեմ չկա, թանկ կվաճառենք ապրանքը Փաշինյանը շնորհավորել է հրեաներին Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի Առեւտրականների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ եւս մեկ վարկային համաձայնագրի հարցը (տեսանյութ) Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «մուշտի» կերավ ԲՀԿ-ն Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է Ես ձեզ սիրում եմ. Արթուր Աբրահամի նոր լուսանկարը Ryan Air-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում Ծրագիր ընդդեմ Երվանդ Խունդկարյանի. նա կարող է չընտրվել ՍԴ նախագահ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Հասարակական ճնշման տակ պետք է հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների․ Իշխան Սաղաթելյան Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը հայտարարել է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի մշակման մեկնարկի մասին Մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ խաբել. Ավետիք Իշխանյան Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը Արսեն Թորոսյանին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Փաշինյան Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար. Արսեն Բաբայան Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել. Արթուր Վանեցյան Բոլոր հնարավոր բարոյական արգելակները հատված են, բոլոր հնարավոր կարմիր գծերը ջնջված են. Նաիրա Զոհրաբյան Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան Ուսման վարձավճարների պատճառով շուրջ 500 ԵՊՀ ուսանող կարող է դուրս մնալ համալսարանից. Դավիթ Ափոյան Պատասխանատվություն կկրի՞ արդյոք ՍԴ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարած Սամվել Առաքելյանն իր գործած ապօրինության համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Երեւանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նախանշել՝ համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները Դոլարը էժանանում է. եվրոյի փոխարժեքը նույնպես նվազել է Գրիգոր Գուլյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին նախագահ չի ճանաչել եւ կոչ է արել Բելառուսի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ գիտնականները Նավալնուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ Նավալնու գործի հետ կապված Ազգությամբ արաբ Իբաիդա Նասսարին հափշտակել է 611.800 ԱՄՆ դոլար գումար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՔԿ Լուկա Դոնչիչի պատմական ռեկորդը Քոչարյանի օրոք խաղողի մթերման գինը 170 դրամ էր. խաղողագործ Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել, սպանված կա Օդում կախված լուրերի համաձայն, մեր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք Լոս Անջելեսում ունեն մարիխուանայի անօրինական բիզնես Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար Մոտենում է ստի ու կեղծիքի իշխանության հետ` ժողովրդական դաժան հաշվեհարդարի ժամանակը Պողոս, էս երկիրը «բաց երկնքի տակ գժանոց» դարձնելու համար դու ու քո բերածները պատասխան եք տալու. (լուսանկար) ՍԴ դատավորների ընտրության ձևաչափը հուշում է, որ այդ կառույցը լինելու է իշխանության կամակատարը ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի աշխատակազմի աշխատանքից հեռանալու մասին. (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով՝ ԲՀԿ-ն ակցիա է կազմակերպել նախարարության դիմաց. (տեսանյութ)
Հարցում

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամ է թանկարժեք իրերի համաշխարհային շուկայում

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մի շարք ոլորտներ հայտնվել են ճգնաժամում, եւ թանկարժեք զարդերի մանրածախ առեւտուրը բացառություն չէ։

Գնորդները կրճատում են իրենց ծախսերը․ McKinsey խորհրդատվական ընկերության գնահատմամբ՝ թանկարժեք իրերի համաշխարհային շուկան կրճատվել է 35-39 տոկոսով 2020 թվականին՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի։


«Նոր հագուստի գնումն ու նորաձեւությանը հետեւելը կախված են սոցիալական ակտիվությունից, ինչպիսին է աշխատանքի հաճախելը, երեկույթի մասնակցելը կամ ուրիշների տեսադաշտում լինելը,-հայտարարել է Coley Porter Bell խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Վիկի Բուլենը։-Եթե ձեզնից ոչ մեկը չի տեսնում, ո՞րն է իմաստը»։

Spark Ideas ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մալինդա Սաննայի խոսքով՝ ԱՄՆ-ում տնտեսության անկման ժամանակ չափազանց աչքի ընկնող բարձրորակ պայուսակը կամ ավտոմեքենան ցուցադրելու փոխարեն սպառողները ցույց են տալիս իրենց «լավ ինքնազգացողությունը»։ «Առողջություն եւ աշխուժություն․ահա ինքնատիպ շքեղությունը։ Այդ մասին ցանկացած սիմվոլները կամ ակնարկները լիովին թույլատրելի են»,-ասել է նա։

Spark Ideas-ը հետազոտություն է անցկացրել շքեղ իրերի սպառողների շրջանում ԱՄՆ քաղաքներում, ինչպես նաեւ Շանհայում (հարցման մասնակիցները պետք է ծախսած լինեին առնվազն 2000 դոլար թանկարժեք իր գնելու համար վերջին 12 ամսվա ընթացքում), որի արդյունքում վերհանվել էին ֆիթնեսի համար բարձրորակ սարքավորումները, ինչպիսին է Peloton հեծանիվը։

Ընտանեկան ժամանցը նույնպես համարվում էր ուրախության աղբյուր հետազոտության մասնակիցների համար։ «Խոսքը չի վերաբերում ձեռքբերած իրերը ցուցադրելուն։ Իսկական առավելությունն այժմ թիմ լինելն է՝ շրջապատված մտերիմներով, ունենալ հնարավորություն նրանց հանդիպելու։ Երեխաների եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունն է»,-հայտարարել է Սաննան։

Քանի որ Շանհայի նման քաղաքները գնալով բացվում են, սպառողները միշտ չէ, որ հավաքվում են սովորական առեւտրի կետերում։ Սաննայի խոսքով՝ ջերմությունը չափելն ու դիմակ կրելը լավագույն տարբերակը չեն շքեղ բուտիկ այցելելու համար։ «Այդ ամենը բնավ շքեղություն չէ,-ասել է նա։-Այժմ կան միջոցներ, որոնց օգնությամբ առեւտրային գործընկերները կարող են ուղարկել տեքստային հաղորդագրություններ եւ հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ։ Եւ այդ հարաբերություններն այժմ շատ արժեքավոր են»։

Interbrand Group խորհրդատվական ընկերության տնօրեն Ռեբեկա Ռոբինսի խոսքով՝ համավարակից հետո թրենդային կհամարվեն ապրանքները, որոնք կարելի է անվանել «լուռ շքեղություն»։ «Մենք արդեն նկատում ենք լուռ շքեղության եւ զսպվածության վերածնունդը, ինչի մասին վկայում են այնպիսի բրենդների ժամանակից տենդենցներից դուրս էստետիկան, ինչպիսիք են Hermès-ը, Prada-ն եւ Bottega Veneta-ն»,-ասել է նա։

Սակայն անգամ համավարակի ժամանակ բարձր նորաձեւության նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունը չի սպառվել, նշում է Ռոբինսը։ Երբ Nike-ը Dior-ի հետ համագործակցությամբ թողարկել էր Air Jordan 1 OG սպորտային կոշիկները, ավելի քան 5 միլիոն մարդ էր գրանցվել, որպեսզի հնարավորություն ստանա ձեռքբերել դրանք անցած ամիս։ «Վարքագծի որոշ տեսակներ չեն փոխվում, դրանք ավելի են սրվում»։

Համաձայն McKinsey-ի հաշվետվության՝ սպառողներն, ամենայն հավանականությամբ, կվերադառնան թանկարժեք իրերին 2021 թվականին։ Չնայած որոշ սպառողներ կարող են հոգ տանել կայության մասին՝ գնելով ավելի քիչ քանակությամբ ավելի լավ որակի իրեր, մյուսները կծախսեն գումար։

«Դա կլինի մեկ մեծ երեկույթ, եւ այն նման չի լինի որեւէ այլ բանի, ինչ մենք տեսել ենք նախկինում։ Եւ ես կարծում եմ, որ լյուքս դասի բրենդները պետք է պատրաստ լինեն դրան»,-համարում է Սաննան։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan