Այսօր՝ 01 հոկտեմբերի 2020թ., 00:00
ԵՄ առաջնորդները կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան Բժիշկները պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով Սա հիշեցո՞ւմ է Կոչ Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը» Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին New York Times -ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացմանը Դրսի ու ներսի թուրքերը Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Եթե կարելի է խաղաղություն հաստատել, ապա պետք է դա անել․ Յուրի Սապրիկին Լեւոն Քոչարյանը սահմանին է Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել «Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան». Հռոմում Հայաստանի դեսպան Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. քննարկվել է Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հարցը Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ Հյուսիսային ուղղությամբ ընթանում են ծանր մարտեր. կան զոհեր Բանակցությունները հնարավոր են մարտական գործողությունների դադարի դեպքում. Փաշինյան Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ուղղաթիռը Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակներում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք Մերկելն Ալիեւին ցույց է տվել իր տեղը Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն
Հարցում

Օվացիա, պողոսներ, եկա՜վ նամակը

Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իմ հրապարակումներից մեկում ես հիշեցրել էի մի դրվագ Ակ. Բակոնցի «Նամակ ռուսաց թագավորին» նորավեպից։ Դա այն հայտնի դրվագն էր, որում հերոսը կնոջը՝ Նազու աղջկան պատվիրում էր ռուսաց թագավորից նամակի պատասխան ստանալու դեպքում այցի գալ իր գերեզմանին և ավետել իրեն։ Ինչո՞ւ այսպես մանրամասն։ Հատուկ Հր. Մաթևոսյանի հերոսին կրկնող այն տեսակի համար, որի հորթին երեկ մորթել էին, իսկ ինքն այսօր հանգիստ ու անխռով արածում է։ Փորի պահանջն է բավարարում։ Բակունցը կասեր՝ «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր»։

Խոսքն ա’յն տեսակի մասին է, որը կոկորդ պատռելով փորձում էր համոզել, թե այն, ինչ այսօր արվում է ՀՀ կրթության համակարգում, արվում է առանց վարչապետի պաշտոնն զբաղեցնողի գիտության։ Եվ այդ մարդկանց մեջ, դժբախտաբար, քիչ չեն նաև միանգամայն «ադեկվատ», լուրջ աշխարհայացքի ու համոզմունքների տեր մարդիկ՝ անգամ գիտական կոչումներով ու ծարակշիռ վաստակով։ Երբ ամիսներ շարունակ ( դեռ հայոց լեզվի դեմ սկսված կգմս արշավի առաջին իսկ օրերից) բազմաթիվ վաստակաշատ ու ճանաչված գիտնականներ, ուսանողներ, պարզապես իրենց ինքնության ու ազգային արժեքների ճակատագրով մտահոգ քաղաքացիներ ահազանգում էին այդ «քաղաքականության» վտանգավոր հետևանքների մասին, արժանանում էին ծաղրի ու պարսավանքի։ Եվ դա, իհարկե, հիմնականում իշխանաբույծ ֆեյքարանների, հազվագյուտ դեպքերում՝ նաև ազնիվ մոլորյալների կողմից։ Ինչևիցե։ Այդ մարդիկ նիրվանայի մեջ մնացին անգամ կրթության այսպես կոչված «օրինակելի չափորոշիչների» գաղտնազերծումից հետո էլ: Լավ։ Ինչպես ասում են՝ «Աստված իրենց հետ»։ Ես իմ կարծիքն այդ «չափորոշիչների» և այն մոգոնող հանձնաժողովների մասին քանիցս ասել եմ։ Խոսել եմ նաև դրանց հնարավոր ծագման ու նենգ նպատակների և հետևանքների մասին։ Շատերը դա ընդունեցին, մի մասն էլ շարունակեց կատարել պնակալեզի ու անբուժելի քծնախտով հիվանդի «քայլ»արշավը իմ և իմ մերձավորների հանդեպ։ Այդ ոչինչ։

Բայց մի՞թե հնարավոր է այնքան մանկուրտանալ, զոմբիի վերածվել, որ չանսալ շատ ու շատ հեղինակավոր գիտնականների, անցյալի և ներկայի հայ մեծագույն անհատների պատգամներն ու հանձնարարականները։ Սա էլ դեռ ոչինչ։ Առավել զարմանալի է, որ մարդկանց մի զանգված չի լսում նաև վաղուց արդեն աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած համահայկական ու հանրապետական կառույցների՝ ՀՀ ԳԱԱ Պատմության, Գրաականության, Լեզվի ինստիտուտների, ԵՊՀ, ԵրՊՄՀ, ՎՊՄՀ, ՇՊՀ համապատասխան ամբիոնների, ՀՅԴ ահազանգը։ Նրանք գերադասում են ժողջանի վարչապետին, որի համար անգամ 10 000 ուսանողի բողոքի պարագայում էլ կշարոնակի գերադասելի մնալ կասկածելի իմացության, համոզմունքների և բարոյականության տեր նխարարի պաշտոնն զբաղեցնող անձը։ Երևի գիտեն, բայց իրենցավարի են յուրացրել շեքսպիրյան իմաստնությունը՝ «Թող քամին փչի, ինչքան որ կուզի, Կատուն կմլավի, շունն էլ կհաչի»։

Սրա ապացույցը կառավարության ղեկավարի հայտարարությունն էր, ըստ որի՝ անկախ ամեն ինչից՝ կրթական «ռեֆորմները» անպայման կիրականան։ Ինչպես ասում են՝ էդ էլ, ու պը՜րծ։ Եկա՜վ նամակը։ Նազու աղջիկ, գնա պապի գերեզմանին, «խաբար արա»։ Բայց չմոռանաս, տեղյա’կ պահիր, որ Եգորը տուն չի գա։ Նա աքսորական է՜։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan