Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
«Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188 Ինչպես է նախօրեին ապահովվել ԱԺ-ում անվտանգությունը «Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված. Բագրատ Սրբազան Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ն փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա․ Պուտին Նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով. «Թաթոյան հիմնադրամ»
Հարցում

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն: Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

«Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել էր Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։

Քննարկմանը մասնակցել էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։

Քննարկման մասնակիցները կարևորել էին Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել էին, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար:

Քննարկման մասնակիցների առաջարկները Պարետատնից բացի ուղարկվել է նաև Արդարադատության նախարարություն:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan