Այսօր՝ 01 հոկտեմբերի 2020թ., 00:00
Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան Բժիշկները պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով Սա հիշեցո՞ւմ է Կոչ Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը» Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին New York Times -ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացմանը Դրսի ու ներսի թուրքերը Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Եթե կարելի է խաղաղություն հաստատել, ապա պետք է դա անել․ Յուրի Սապրիկին Լեւոն Քոչարյանը սահմանին է Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել «Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան». Հռոմում Հայաստանի դեսպան Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. քննարկվել է Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հարցը Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ Հյուսիսային ուղղությամբ ընթանում են ծանր մարտեր. կան զոհեր Բանակցությունները հնարավոր են մարտական գործողությունների դադարի դեպքում. Փաշինյան Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Ալի Ռաբեի. Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են օգնել Երեւանին ու Բաքվին հասնել խաղաղության Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում Թուրքիան եւ Գերմանիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը Մեր զորքը հաջողություն ունի Հյուսիսում. ամենածանր մարտերը Հարավային ուղղությամբ են ընթանում Ֆրանսիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ շարունակում է ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ ջանքերը «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված». Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների մեքենաները ՌԴ ԱԳ նախարարության բարձրահարկ շենքի մոտ են Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան «Հայկական կողմի հրամայականը». Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ուղղաթիռը Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակներում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք Մերկելն Ալիեւին ցույց է տվել իր տեղը Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ-ն «Արարատ-Արմենիան» «Ցրվենա Զվեզդային» կընդունի Երևանում ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել
Հարցում

Դանիբեկյանական դատավարություն

Մարտի 1-ի դատավարության յուրաքանչյուր հերթական նիստ ապացուցում է, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական պրոցեսը ոչ միայն անվերջ ձգձգվելու է, այլև չի տալու այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալում է ստանալ հանրությունը։ Կա տպավորություն, որ դատավորը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մտքում արդեն ունի կայացրած որոշում՝ մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը կամ հետաձգել միջնորդության լուծումը։ Բարդ է նրանից ակնկալել այլ որակի որոշում, այլ որակի դատավարություն։

Հերթական չլուծված, հետաձգած միջնորդությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացնելուն։ Զարմանք է առաջացնում, որ դատավորը որոշում կայացնելու համար պաշտպանական կողմից պահանջում է փաստաթղթեր՝ կալանադրված գույքի արժեքի վերաբերյալ, երբ քրեադատավարական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է նախատեսում, և այդ պարտականությունը դնում է նախաքննությունն իրականացնող մարմնի վրա։ Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է գույքի վրա արգելանք դնելիս կողմերի պարտականություններին, արձանագրելով, որ գույքի հետ կապված հարցերի փարատումը, վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է։

Եվ Ռոբերտ Քոչարյանի, և Արմեն Գևորգյանի գույքի կալանքի վերաբերյալ առկա է դատարանի որոշումներ, որոնցով արձանագրվել է իրավունքի խախտում։ Մասնավորապես, Արմեն Գևորգյանի գույքի կալանքը դրվել է նախաքննության փուլում 2018 թվականի օգոստոսից։ 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով պաշտպանի բողոքը, արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքի խախտումը, սակայն այն վերացնելու պարտականություն Հատուկ քննչական ծառայության առաջ չի դրել, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին գործն արդեն գտնվում էր դատական քննության փուլում, իսկ որևէ դատարան մեկ այլ դատարանին որևէ գործողություն կատարելու պարտավորեցնելու իրավունք չունի։ Փաստացի առկա է մի իրավիճակ, երբ արձանագրվել է սեփականության իրավունքի խախտումը, սակայն այդ խախտումը մինչ օրս չի վերացվել։

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանքի որոշումը պարունակում էր շատ ընդհանրական ձևակերպումներ․ առանց որևէ պատճառաբանության, թե ինչ կապ ունի այն մեղադրանքի հետ։ Առավել անտրամաբանական է կապը ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման և ապօրինի գույքի և դրա կալանադրման միջև։ Ավելին, նույն Աննա Դանիբեկյանը 2018թ. հոկտեմբերին որոշում է կայացրել, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են, սակայն հետագայում գործը վարույթ ընդունելուց հետո, որոշել է հարցին անդրադառնալ դատաքննություն փուլում։ Հերթական զավեշտը, դատավորը արձանագրում է իրավունքի խախտում, սակայն միջոցներ չի ձառնարկում խախտումը վերացնելու համար։

Դատարանը պարտավոր էր վերացնել այն, անկախ դատավարության փուլից, անկախ պաշտպանական կողմի միջոնրդությունից, անկախ դատական նիստերի հաջորդականությունից։ Բայց երևի այսպես հարմար է։ Այսպիսին է դանիբեկյանական դատավարությունը։ Կարելի է խնդրահարույց հարցերը հետաձգել, մինչև տեսնենք ինչ է լինում։

Յուրաքանչյուր հաջորդ նիստ ապացուցում է, Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության և ծավալի գործ քննելու համար։ Կամ պարզապես չկա պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի ողջ էությունը։

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan