Այսօր՝ 19 սեպտեմբերի 2020թ., 00:00
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել Հայաստանի գավաթ․ «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին», ԲԿՄԱ-ն ու «Լոռին» գոլ չխփեցին Ավստալուհին 14.6 միլիոն է շահել քսան տարի վիճախաղում օգտագործելով նույն թվերը Անչելոտիի Էվերտոնը հաղթեց Ռուս փրանքերները խաբել են Եվրախորհրդարանի ղեկավարին՝ ներկայանալով Սվետլանա Տիխանովսկայա եւ Լիտվայի նախագահ Արարատ Արմենիան հնարավոր է հանդիպի լեգենդար Ցրվենա Զվեզդայի հետ Դաժանաբար սպանված աղջիկների մոր վիճակը ծանր է Ասմուսի մերկանալուց հետո նա մնում է Comedy Club-ի ընկերը. Խառլամովը եւս Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ Թրամփը դպրոցներում «հայրենասիրություն» առարկա է մտցրել Մայլի Սայրուսը մերկացել է տեսախցիկի առաջ ու քննադատության արժանացել Tesla-ի վարորդը քնել է ղեկին. ինքնակառավարվող մեքենան սլացել է 150կմ/ժ արագությամբ Էստոնիայի նախագահը Պյառնու քաղաքի փողոցներում ծխախոտի մնացուկներ է հավաքել (լուսանկարներ) Ձեր պատճառով երկրին, ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարողների նախկին հարաբերությունների նստվածքը Նյու Յորքում վաճառքի են հանել Ռոկֆելլերի բնակարանը Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը ԱՀԿ ղեկավարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ներդրումներ կատարել նոր համավարակներին պատրաստվելու համար Կրակոցներ՝ Երևանի «Դվին» հյուրանոցի դիմաց․ հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում ամսական 10 000 դոլարով որպես լոբբիստ է վարձել 97-ամյա Բոբ Դոուլին, որը հեռացել է հանրային գործունեությունից Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ Այս իշխանությունները մեզ ուզում են զրկել հիասթափվելու, անցյալ ունենալու, կասկածելու ու հարցեր տալու, ազգային իմունիտետ ունենալու և մտածելու իրավունքից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին Նախագահական ինքնաթիռի խաղարկության շնորհիվ Մեքսիկայում 100 միլիոնատեր ի հայտ կգա Սաուդյան Արաբիան ուրանի բավարար պաշարներ ունի` ներքին միջուկային վառելիքի արտադրություն սկսելու համար Ավելի քան 20 գերմանացի ոստիկան հեռացվել է ծառայությունից` Հիտլերի լուսանկարներով փոխանակվելու համար Google-ն արհեստական ինտելեկտով վիրտուալ հանդիպումների համակարգ է ներկայացրել Ավստրալիական Qantas ավիաընկերության «դեպի ոչ մի տեղ» չվերթի տոմսերը սպառվել են 10 րոպեում «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար Եթե կա պահանջ, ապա դա պետք է ներկայացնել մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, այլ սուբյեկտ իշխանության մեջ գոյություն չունի (տեսանյութ) «Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան (տեսանյութ) «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ․ Արթուր Վանեցյան (տեսանյութ) 17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. ինչ է պատմում տուժած աղջիկը Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը հիպերձայնային զենք է ստեղծել տեղեկությունը ԱՄՆ-ից գողանալով Հոլանդական ընկերությունը դագաղներ է պատրաստում սնկերից Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն Ինչու ոչխարի եւ այծի արտահանման մասին Փաշինյանի տվյալները ստույգ չեն Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետ. Հայաստանը դրանց թվում չէ «Հայկական կինոփառատոն». Լեդի Գագան ներկայացրել է նոր տեսահոլովակը Փարաջանովի ֆիլմի մոտիվներով «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Կոնֆերանս Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային Բելառուսի հետ պետական ​​սահմանը կարող է փակվել նաեւ Լեհաստանի եւ Լիտվայի կողմից Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ համաքաղաքացու սպանության մեղադրանքով ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» զույգի հաղթողը կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ Պաշտպանվել սեփական կառավարությունից ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց Զորավարժություն. զինծառայողները կանխել են հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել Մոլորակի ամենատարեց բնակչուհին երկարակեցության ռեկորդ է սահմանել Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել. Ռոբերտ Քոչարյան Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. նախագծի հեղինակներից մեկը բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են 1200 մահերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Նարեկ Մանթաշյան Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Հիշողության թարմացում» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի
Հարցում

Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն անկախության 30 տարիներին մշտապես մասնակցել է չափորոշիչների և դասագրքերի ստեղծմանը։ Այս անգամ էլ հաստատությունն իր պարտքը համարեց մասնակից դառնալ այդ հույժ կարևոր գործին։ Չափորոշիչների ստեղծման խմբում ընդգրկվելու համար ինստիտուտի գիտաշխատողներից առաջադրվեց պատմագիտության թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն նրա հայտը մերժվեց՝ առանց պարզաբանման։ Շուտով պարզ դարձավ, որ մերժումներ են ստացել նաև գիտակրթական այլ հաստատությունների փորձառու մասնագետներ։ Նկատելի էր, որ ի սկզբանե այդ խմբի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում տարօրինակ գաղտնիության պայմաններում։ Երբ օրերս քննարկման հանվեց նախագիծը և հրապարակվեց խմբի անդամների անունները, շատ բան դարձավ հասկանալի։ Այդ մասին ասվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունում:

«Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է:

Նախագծի կազմողները Հայոց պատմության շարադրանքն սկսում են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ մ.թ.ա. IX դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից՝ ուսումնական ծրագրից դուրս թողնելով մեր պատմության նախորդ երկու հազարամյակները և այդպիսով փաստորեն կասկածի տակ դնելով մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը: Դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Ավելին, «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական անվան փոխարեն հաճախ օգտագործված են «Անատոլիա» և «Հարավային Կովկաս» արհեստածին ու զուտ քաղաքական նկատառումով հորինված եզրույթները:

Հայ աշակերտի կողմից Հայաստանի պատմության մասին ամբողջական պատկերացում կազմելու տեսակետից անընդունելի է նաև հայեցակարգի նախագծում իրադարձությունների ժամանակագրության խաթարումը: Առաջարկվող հայեցակարգի նախագծից ամբողջությամբ հանված են Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զորքերի կազմում Արևմտյան Հայաստանի տարածքներն ազատագրած և արևմտահայ գաղթականներին ցեղասպանությունից փրկած հայ կամավորական ջոկատների մասին տեղեկությունները: Ցանկը կարելի է շարունակել...

Եթե սույն հայեցակարգի նախագծում նկատված վերոնշյալ դրսևորումների պատճառներն ու շարժառիթները մինչ այդ անբացատրելի էին թվում, ապա վերջին օրերի հրապարակում-բացահայտումներից հետո շատ հարցերի պատասխաններ հստակեցվեցին: Ինչպես պարզվեց, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների հայեցակարգի նախագծերը մշակող որոշ փորձագետներ, այդ թվում` խմբի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ 2016 – 2018 թթ., փաստորեն գաղտնիության այմաններում մասնակցել են օտար դրամաշնորհային ծրագրի, կազմակերպել քննարկումներ Հայաստանում և Թուրքիայում, որոնց արդյունքում թուրք հեղինակների հետ համահեղինակությամբ 2017 թ. հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ»), իսկ 2019 թ.` «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները։ Այդ մասին տեղյակ չեն եղել ոչ միայն Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետները, այլ նաև ծրագիրն իրականացնող խմբի անդամների աշխատանքային ընկերները՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցները։

Այդ գրքերում մանրամասն ներկայացված են Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր գրելու նոր չափորոշիչները։ Հատկանշական է, որ հիշյալ ձեռնարկների հայ «մասնագետները» հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին 2016 թ. Ապրիլյան պատերազմի դրվագները շարադրանքում ընդգրկելու համար՝ հավանաբար դա համարելով հայ աշակերտների շրջանում հարևանների նկատմամբ թշնամություն սերմանելու քայլ:

Ի դեպ, նոր չափանիշների հեղինակները շրջանառության մեջ գտնվող ուսումնական ձեռնարկներում փաստորեն չեն տեսել որևէ դրական ու ուսանելի նյութ, որի պատճառով, ըստ էության առաջարկում են արմատապես վերանայել գործող ծրագրերը՝ մոռանալով, որ նույն Ապրիլյան պատերազմի հերոսները ևս գիտելիք էին ստացել ու դաստիարակվել գործող դասագրքերով։ Ավելին, չափորոշիչների հեղինակները նոր դասագրքերում չեն կարևորել 2010-ական թվականներից լույս տեսած «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի (ի դեպ, հրատարակված 6 գրքերը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ԿԳՄՍ, ՊՆ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների միջոցով անվճար հատկացրել է Հայաստանի բոլոր դպրոցներին, զորամասերին, կենտրոնական ու համայնքային գրադարաններին) հայեցակարգային մոտեցումների ներառումը, որոնց հեղինակները, լինելով հանրապետության և Սփյուռքի ամենաճանաչված մասնագետներ, պատմական գիտության վերջին խոսքը ներկայացրել են հանրության դատին։

Թուրք հեղինակների հետ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի մասնակցելով, ակամայից փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով` այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները: Ահա թե ինչու հայկական կողմը մշտապես մերժել է թուրքական նմանատիպ առաջարկները։ Ավաղ, մի քանի հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, գնացել են այդ քայլին և թուրքական հայեցակարգային մոտեցումներն ըստ էության փորձել են արմատավորել «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:

Հայեցակարգի նախագծի և հիշատակված ձեռնարկների համեմատության արդյուքում ակնհայտ է դառնում, որ թուրքերի հետ այդ ձեռնարկները գրած այն հայ հեղինակները, որոնք ընդգրկվել են չափորոշիչները մշակող խմբի մեջ, դրանցում նշված դրույթները գրեթե նույնությամբ վերաշարադրել են հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի նախագծում:

Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան` այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց: Ասվածի ամենավառ ապացույցներն են օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, Ադրբեջանին սատարելու Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, հայկական երկու պետությունների հարևանությամբ այս պահին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Վերոնշյալից ելնելով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար»,- ասվում է հայտարարությունում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան

Գիտական հարցերի գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյան

Գիտական քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Հակոբ Մուրադյան

Հին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյան

Միջին դարերի պատմության վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արտաշես Շահնազարյան

Հայ պարբերական մամուլի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյան

Նոր պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն Սահակյան

Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյան

Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան

Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան

Հայտարարությունն ընդունվել է ինստիտուտի տնօրինության 2020 թ. հուլիսի 30-ի հեռավար նիստում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan