Պարո՛ն Մարության, Մեսչյան, էլ ուժ չունենք պայքարելու, ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Երևանի Մաշտոցի պուրակում ընթացող շինարարությանը։
«Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեշչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։
Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեին սրճարաններից, այո՛, դուք իսկապես «բեռնաթափում» եք ։
Անկեղծ հոգնել եմ անգամ ավել բան գրելուց և ձեր բախտը փոքր ինչ բերել է»,-գրել է նա։
Պատգամավորը տարածել է նաև «Կենաց տուն» ՀԿ տնօրեն Լալա Մնեյանի գրառումն ու լուսանկարները, որում երևում են պուրակում հատված ծառերն ու ընթացող շինարարությունը։