Այսօր՝ 13 օգոստոսի 2020թ., 00:00
Թուրքերը կարող են Ամուլսարի բաժնետոմսերի մեծ փաթեթի տեր դառնալ Որքան գումար է ԲՀԿ-ական պատգամավորը ծախսել կորոնավիրուսից բուժվելու համար (տեսանյութ) Ամուլսարի գործարկումը հղի է Հայաստանի համար սարսափելի աղետով ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել Լիբանանից վերադարձած շուրջ 100 քաղաքացիները երկշաբաթյա ինքնամեկուսացում կանցնեն Պուտինին զանգելը փրկեց կործանումից. Թրամփ Տիգրան Աբրահամյան. Միջնորդները մեծ անելիք ունեն Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Մեզ ու մեր երկրին հարկավոր է հզոր, ինտելեկտուալ և ամուր երիտասարդություն Քննարկվում է բուհերում դասերը սեպտեմբերի 1-15-ը սկսելու հարցը Շուրջ հազար կյանքերի գնով ամիսներ շարունակ քաղաքացուն լռեցնողը, թույլ է տալու իր ու իր ղեկավարի դեմ իրականացվելիք հավաքներն անցկացնել Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում ծառ նախատեսված չէ Մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ Փաշինյանը շարունակում է ծաղրել հպարտ եւ դուխով ժողովրդին (Տեսանյութ) Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան. Գագիկ Ծառուկյան Ինչ են ուզում ոստիկանները Իսրայել Հակոբկոխյանից (տեսանյութ) Արթուր Վանեցյան. Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան» Այն, ինչն օրեցօր ակնհայտ է դառնում, մի անուն ունի՝ ազգայինի ոչնչացում Apple-ը հաջորդ տարվա սկզբին կթողարկի iPhone 12-ի ավելի էժան տարբերակը` առանց 5G-ի Ինքնաբուխ պատահականությո՞ւն, թե՞. ֆոտոշարք 103-ամյա ամերիկուհին դաջվածք է արել, որպեսզի եւս մեկ կետ ջնջի ցանկությունների ցուցակից Ինչ խախտումներ են արձանագրվել դատավարության ընթացքում Այս իշխանությունների անհեռատես և տգետ տնտեսական քաղաքականության արդյունքում ստեղծվել է տնտեսության կոլապսային իրավիճակ Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են Հենց հավաքները, ցույցերը սպառնան ձեր իշխանություններին, ապա կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ կաճի Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը Սա էլ Նոր Հայաստանը․ ոստիկանները կոպիտ կերպով բերման են ենթարկում 2 աղջկա. (տեսանյութ) Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը իջել է Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցը ճարահատյալ էր․ Ալեն Սիմոնյան Կարմիր Կատարի Խառնարանային լիճը կարող է ցամաքել. հանցագործություն՝ բնության դեմ. բնապահպանն ահազանգում է Թրամփը հայտարարել է, որ իր պարտության դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլ տալ մարդկանց 60 հոգանոց հարսանիքների անել Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին Բնության գրկում և անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի Փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ցամաքային սահմանները բացելու մասով քննարկումներ չկան. Ավինյան Փաստաբանը ահազանգում է Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան չի ընդունել ընտրությունների արդյունքները. նա պատրաստվում է բողոք ներկայացնել ԿԸՀ Բավական է՝ ուշադիր լինել Փաշինյանի խոսքին ու կհասկանաք, որ սա լավ մտածված ծուղակ է Իսրայել Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ է սկսել ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. (տեսանյութ) Շոտլանդացին մետաղորսիչի օգնությամբ հողի տակից ավելի քան 3000 տարվա վաղեմության գանձեր է հայտնաբերել (լուսանկարներ) Իշխանական պատգամավորը հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը «Despacito» հիթի ստեղծողները շահել են հեղինակային իրավունքի վերաբերյալ գործով դատը (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է պայթյունի հետևանքով ավերված Բեյրութը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով իրենց տները լքել եւ տուժել է մոտ 100 000 երեխա Բելառուսը հայտարարել է Մինսկում անկարգությունների համակարգողների ձերբակալության մասին Ինչի մասին է երազում Մանչեսթեր Յունայթեդի մարզիչը 1,5 մլրդ դոլար` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժնի համար. ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ Իրկուտսկում բռնաբարությունների թիվը կիտրուկ աճել է Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն Արարատ Միրզոյանի խնդրանքը Աժ պատգամավորներին Մոնղոլիայում մահվան նոր դեպք է գրանցվել բուբոնային ժանտախտից Facebook-ը ջնջել է 7 միլիոն հաղորդագրություն` կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար «Հարցերը կարող էիք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ». Զոհրաբ Մնացականյանը՝ ակցիայի մասնակից քաղաքացուն (Տեսանյութ) Համեմատություններ եւ մտորումներ՝ Հայաստան-Բելառուս. 2008-2020 Բալոտելին հանգրվանում է Թուրքիայում Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան Մբապեն կմասնակցի «Ատալանտայի» դեմ խաղին Նիկոլ Փաշինյանը սիրեց արտակարգ դրությունը եւ առանց նրա իրեն չի պատկերացնում «Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար». Նազենի Հովհաննիսյան Ինչպես են նորերը ծաղրում պետականությանը. Աբազյանն անցնում է Քյարամյանի տրորած ճանապարհով Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ նշանակեց Կամբոջայում կտուգանեն «ոչ պատշաճ» հագուստի համար Ի՞նչ է ուղեղի մահը․ նոր հետազոտություն Ֆիլիպինների նախագահը պատրաստ է անձամբ մասնակցել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին Ջո Բայդենը անվանել է փոխնախագահի իր թեկնածուին Tesla-ի դիզայներները կզբաղվեն SpaceX-ի տիեզերանավերով Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն Իգդիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի որոշ քաղաքացիներ գիշերը լուսացրել են փողոցներում և մեքենաներում (լուսանկարներ) Բելառուսում վիրավոր ակտիվիստների բուժման համար գրեթե 1 միլիոն դոլար է հավաքվել Այնքան սպասեց, մինչև սեփական ապիկարության արդյունքում 1000-ից ավել մարդ սպանեց. Գևորգ Գրիգորյան Շուրջ 100 լիբանանահայ եկել է Հայաստան Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում հավանաբար նոր պաշտոն կստանա Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Արայիկ Հարությունյանը որոշել է՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Հարցում

Այսօր մարդը գալիս է ներդրում անելու, վեց ամսվա մեջ էնպես են «բլբլում», մարդը փախնում է․ Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ամենևին էլ այն կարծիքին չէ, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի նվազումը պայմանավորված է դիմակներ կրելու պարտադրանքի հետ։

«Այսօր բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ և արտասահմանյան հեղինակավոր բժշկական կազմակերպություններ մասնագիտորեն հիմնավորել են, որ հատկապես ամառային տապին էդ դիմակ կրելը հակացուցված է։ Ընդհանրապես, սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ, հիմա, որ մի քաղաքացի այս շոգին դիմակ կրելով հանկարծ շունչը կտրվի և հայտնվի գետնին, ո՞վ է այդ քաղաքացու առողջության համար պատասխան տալու։ Մեկը գնա դատարան՝ հայց ներկայացնի, տեսնեմ դատարանը բավարարելո՞ւ է, անմիջապես այնտեղից ցուցում է գալու, որ հանկարծ այդպիսի հայցերը չբավարարեք, որովհետ դրանով կարող է ստեղծվել դատական նախադեպ և կառավարության հերն անիծեն իշխանությունը փոխելուց հետո։ Նկատի ունեմ այն մարդկանց հարազատներին, որոնք տուժել են այդ դիմակ կրելու պարտականությունից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տնտեսական հեղափոխությունը ձախողելու համար։

«Որևէ ներդրող Հայաստանում այլևս մի քանի տարի ներդրում չի անելու, ինքը սրանով կործանեց նաև զբոսաշրջության ոլորտում մեր սպասելիք հաջողությունները, որովհետև այդ զբոսաշրջիկը, որ արտասահմանից ուզում է գա, հո երազ չի տեսնում, թե որ երկիր գնա, նա ուսումնասիրում է՝ որ երկրում ինչ վիճակ է։ Ոչ մի զբոսաշրջիկ չի գալու այստեղ, որովհետև ոչ մեկ պարտավոր չի դիմակ կրել, շնչահեղձ լինել, պառկել հատակին, որ գան շտապ օգնությունից տանեն հիվանդանոց։ Ինքը գալիս է այստեղ ոչ թե հիվանդանոց պառկելու, այլ Հայաստանի բնության հրաշքները վայելելու»,- ընդգծեց նա։

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, ԲՀԿ-ական պատագամվորը նախ առաջարկում է արտակարդ դրությունը վերացնել։

«Որովհետև սա խփում է բոլոր մարդկանց գրպանին։ Միջին գործարար ընկերներ ունեմ, ասում են՝ երբ արտակարգ դրությունը վերացվեց, Հայաստանից գնում ենք, մեր կապիտալը տեղափոխենք։ Դրա համա՞ր է հեղափոխություն արել մեր ժողովուրդը, բա ասում էին՝ դռան հետևում կանգնած են օտարերկրյա ներդրողները, բա հլը դուռը բացեք, թող ներս գան, ո՞ւր են ներդրողները։ Ոչ մի ներդրող էլ չի գալու։ Ներդրողը հիմար չէ, որ գա ներդում անի մի երկրում, որտեղ դատավորին պառկեցնում են պոլին, որտեղ գործարարին առանց պատճառի քրեական հետապնդման են ենթարկում, ցույց տալով, որ իրենք հզոր տղերք են, բայց հզորությունը նրանով չէ, որ գաս ԱԺ ամբիոնից քո հպարտ քաղաքացուն սպառնաս, բայց գնաս Ռուսաստաններում մեղմիկ կեցվածքով, հեզիկ-նազիկ ելույթ ունենաս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն առաջակում է նաև օտարեկրյա ներդրողների համար հարկային արտոնություններ սահմանել։

«Այսօր մարդը գալիս է ներդրում անելու, վեց ամսվա մեջ էնպես են «բլբլում», մարդը փախնում է, սկսում են գործեր հարուցել, անհանգստացնել հարկային անհամաչափ վարչարարություն իրականացնել»,- նկատեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Առողջապահության նախարարներին։ Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ վերջինները պետք է հրաժարական տան։

«Երեք հոգով վեր են կենում՝ ասում, թե քանի հիվանդ կա։ Մեկը վարչապետը, մեկը փոխվարչապետը, մյուսն էլ էն առողջապահության չկայացած նախարար կոչեցյալ Արսեն Թորոսյանը։ Նա ընդհանրապես անելիք չունի առողջապահության հետ։ Նա այնքանով անելիք ունի առողջապահության հետ, ինչքան ես տիեզերագնացության հետ։ Ամո՞թ է, չէ, բան ու գործները թողած, վեր են կենում 15 րոպեն էդ բանն են խոսում։ Եթե խնդիրը դիմակն է, թող կրթական համակարգի բնականոն ընթացքը կաթվածահար չանեն։ Այսօր ուսանողները տգիտության են մատնված։ Ես երեք ուսանողի հայր եմ, այսօր ոչ մեկը ոչ մի բան չի կարդում, որովհետև մեռավ այդ պրոցեսը։ Ինչո՞ւ ես պետք է ուսման վարձ տամ, եթե իմ երեխան չի գնում համալսարան, համակարգչով լայվ են մտնում։ Էդ հեռահար կրթությունը երբեք չի կարող փոխարինել կենդանի կրթությանը, ես 24 տարի դասավանդում եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, և ես մի բան գիտեմ՝ լսարանում կենդանի շփում է պետք, դասախոսը պետք է խոսի, ուսանողը հարց տա»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

website by Sargssyan