Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով
Հարցում

Անկախության մանկական հիվանդությունը

20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականություն։ Իհարկե, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնված Հայաստանին ենք պարտական և Խորհրդային Հայաստան ունենալու, և 1991թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցեք, ոչ թե զարգանում, այլ գոյատևում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունեությանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Համենայն դեպս, այն հեքիաթները, որ ինքս լսել և հավատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի և թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում են․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, Արևմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց և այլն»։

Ինչևէ, 1991թ․ ԽՍՀՄ փլուզման արդյունքում, բավականին ծանր պայմաններում՝ երկրաշարժի ավերված գոտի, արցախյան պատերազմ, ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը։ Այդ դժվարին իրավիճակում, իհարկե կարողացանք հաղթանակներ տանել արցախյան ճակատամարտում, բայց վերջնականապես այն ամրապնդելու հաստատակամություն դեռևս չդրսևորեցինք։ Արցախյան հաղթանակն ամրապնդելու և Հայաստանի պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ էր ոչ միայն պետական, այլ բոլոր քաղաքական ուժերի, հասարակության, ժողովրդի ուժերի գերլարում, եթե կուզեք՝ նպատակ և այո՝ պետական-քաղաքական նվիրյալ գործիչներ։ Այս պարագայում ոչ միայն կզարգանար տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, այլև կրթությունն ու գիտությունը։ Միայն այդ դեպքում, ոչ միայն կունենայինք հզոր պետություն, այլև իրական դաշնակիցներ և հարգանք ոչ միայն այլ պետությունների, միջազգային կառույցների, այլև մեր հակառակորդների կողմից։ Եվ ևս մեկ անգամ՝ այո, այդ նույն միջազգային կառույցները, Մինսկի խումբը կշարունակեին բանակցությունների գործընթացը, բայց երբեք հայկական կողմի նկատմամբ ճնշումներ չէին գործադրի։ Իհարկե,միջազգային կազմակերպությունները, հավանաբար դեռ երկար ժամանակ չէին ճանաչի Արցախի անկախությունը , բայց հաստատ ժամանակը կաշխատեր հօգուտ մեզ։

Իսկ ինչպե՞ս վարվեցինք։ Այն ոգևորությունը որ կար հասարակության մեջ արցախյան շարժումով, որն էլ, ի վերջո, բերեց այդ նույն արցախյան ճակատում հաջողությունների, սպառվեց և արդյունքում ունեցանք արտագաղթ, 32 տարի անց, ամոթ մեզ՝ դեռևս աղետի գոտի, աղքատություն, գործազրկություն։ Էլ չեմ ասում գիտության, մշակույթի, կրթության մակարդակի անկման մասին։

Հաճախ է հնչում, որպես կայացած պետական կառույց, հայկական բանակը։ Այո, գուցե միայն հայկական զինված ուժերին ենք պարտական Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության հարցում։ Այն հերթական անգամ ապացուցեց և 2016թ․ ապրիլյան պատերազմը և վերջին օրերին Տավուշի մարզում սահմանային բախումները։ Բայց, արդյոք պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանում բանակը դարձա՞վ բոլորինը։

Արդյոք բանակում ծառայելը դարձա՞վ պատիվ բոլորի համար։ Նկատի ունեմ, հատկապես քաղաքական վերնախավին և նրանց զավակներին։ Այո, «օրենքով» նրանցից շատերն ազատված են եղել և են զինվորական ծառայությունից։ Այժմ չքննարկենք, այդ անձանցից շատերի, իսկապես տարբեր հիվանդություններով տառապելն ու բարձր «մակարդակի գիտնականներ» լինելու հանգամանքները։

Սակայն, պերմանենտ պատերազմող երկրում պետք է գործեին նաև, այսպես ասած, «չգրված», բարոյական նորմեր։ Նկատի ունեմ, որ այդ անձինք, առաջին հերթին հենց իրենք չպետք է ձգտեին կամ համաձայնեին որևէ բարձր պետական պաշտոնի (նախարար կամ պատգամավոր), ցանկանալու դեպքում էլ հասարակությունը պետք է ընդվզեր։ Ավելին, քաղաքական վերնախավի զավակները պետք է ծառայեին հենց սահմանամերձ գոտիներում։ Իսկ մեր հանրությունը ձայն է տալիս, ոչ միայն, թերևս օրենքով բանակից ազատված անձանց, այլ բացահայտ կեղծարար դասալիքին, և ավելին՝ այդ անձը հավակնում է հերթական փրկչի կերպարին և հարգանք վայելում որոշակի շրջանակներում։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ չնայած անցած տարիների վատնմանը, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, հուսանք որ դեռևս ուշ չէ շարժվելու վերոնշյալ ուղղությամբ։ Եթե տեսականորեն ընդունում ենք Հայաստանի զարգացման այդպիսի ճանապարհը, ապա սրան զուգահեռ այլ հարցեր են առաջ գալիս։ Խոսքը դաշնակիցներ ունենալու մասին է։ Այստեղ կուզենայի քաղաքական «լիկբեզ» անցկացնել՝ հայկական տարբեր տրամաչափի քաղաքագետների, վերլուծաբանների համար։ Վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանի ինքնիշխանության մասին։ Թունդ հայրենասերները կարծես մերժում են այլ պետությունների հետ դաշնակցային հարաբերություններն ու «հպարտորեն» հայտարարում․ «Հայաստանն ազատագրել գաղութացումից, մենք ենք տերը մեր երկրի և այլն»։

Կարծես մոռացել են, որ Հայաստանը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ է, իսկ գաղութները միջազգային ճանաչում չունեն։ Անկեղծորեն ասած, այսպիսի մտավարժանքներն ինձ հիշեցնում են իմ պատանեկությունը, երբ երազում էի Հայաստանի անկախության մասին։ Մտածում էի, որ Հայաստանը դառնալով անկախ երկիր, պետք է վարի բացառապես ինքնուրույն քաղաքականություն և որևէ, թեկուզ չնչին կախվածություն չունենա այլ պետությունից։ Վերափոխելով Լենինի հայտնի հոդվածի վերնագիրը («Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ»), այս մտածողությունը կարելի է համարել «Անկախության մանկական հիվանդություն»։ Սակայն զարմանալիորեն կարծես այս մտայնությունն է տիրում ոչ միայն այսօրվա տարբեր քաղաքական-հասարակական շրջանակներում, այլ իմ տպավորությամբ, նաև իշխանության վերին մակարդակում։

Որոշակի վերապահումներով, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, գուցե նաև Իրանից բացի՝ ցույց տվեք մեկ այլ պետություն, որը լիարժեք ինքնիշխան է և քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգության խնդիրներով կախված չէ ինչպես այլ պետություններից, այնպես էլ տնտեսական կամ ռազմական դաշինքներից։ Ահա այստեղ ցանկանում եմ քննարկել Հայաստանում տարածված «արևմտամետների» և «ռուսամետների» բանավեճը։

Իհարկե, երկու կողմերն էլ խոսում են Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության երաշխիքների մասին։ Ինքս ինձ համարում եմ արևմտյան արժեքներ կրող։ Ինձ համար արևմտյան արժեքներն, ըստ հերթականության հետևյալն են՝ իրավական պետությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը։ Հայաստանը, որպես պետություն, չունի այլ, օրինակ՝ չինական պետական ավանդույթները, հենված կոնֆուցիոսական փիլիսոփայության վրա, չի կարող լինել կրոնապետություն, կամ որևէ ազգայնական կամ ձախակողմյան գաղափարախոսության վրա հենված բռնապետություն և իմ համոզմամբ, պայմանականորեն արևմտյան տիպի պետական կառուցվածքն է հենց Հայաստանի զարգացման և հզորացման գրավականը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության, պետական անվտանգության և դաշնակիցներ ունենալու հարցերին, բնավ կարևոր չեն տարբեր երկրների քաղաքական ռեժիմները։

Նույն ժողովրդավարական երկրներն իրենց արտաքին քաղաքականությունն ու անվտանգության համակարգը կառուցում են ըստ իրենց ազգային, պետական շահերի։ Օրինակնե՞ր, խնդրեմ՝ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցը «ժողովրդավարական» Թուրքիան է, ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ «ժողովրդավարական թերակղզի» Սաուդյան Արաբիան։ Շարքը կարելի է շարունակել։

Իսկ մեր «արևմտամետները», փոխանակ պայքարելու Հայաստանում, նույն արևմտյան արժեքների ներդրման համար, այն է՝ անկախ դատական համակարգի, մասնավորապես ՍԴ անկախության համար, ողջունում և ծափահարում էին ՍԴ-ի ոչնչացումը։ Այսօր նրանք աչք են փակում մարդու իրավունքների խախտումների (ասֆալտին փռել և այլն), ընտրովի արդարադատության վրա, ելնելով իրենց քաղաքական համակրանքներից և հակակրանքներից։ Մեր «արևմտամետությունն» արտահայտվում է միայն Ռուսաստանին և նրա ղեկավարին հայհոյելով և արևմուտքին հաճոյանալով։

Ըստ հայաստանյան «արևմտամետների», Հայաստանը լինելով, կամ ձգտելով դառնալ ժողովրդավարական պետություն, դաշնակցային հարաբերությունները պետք է բացառապես հաստատի ժողովրդավարական երկրների հետ, ձգտելով դառնալ ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ։ Նրանց տրամաբանությամբ, Հայաստանը պետք է հարաբերությունները խզի ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների, Իրանի, Չինաստանի, ողջ արաբական աշխարհի և բազմաթիվ այլ երկրների հետ։ Հարգելիներս, ի՞նչ գործ ունեք այլ պետությունների ղեկավարների և այդ երկրների կառավարման համակարգերի հետ։ Այդ ամենը տվյալ երկրների ներքին գործն է։ Հիշում եմ, թե ինչ աղմուկ բարձրացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի բարեկամական լուսանկարի հետ կապված։ Այո, Կադիրովը, մեղմ ասած, «ժողովրդավար» ղեկավար չի, բայց նա Ռուսաստանի, հատկապես Հյուսիսային Կովկասի ամենաազդեցիկ գործիչներից է և առնվազն պետք էր ուրախ լինել նրա հետ Հայաստանի որևէ պետական գործչի կողմից բարեկամական հարաբերություններ ունենալու հարցում։ Դուք կարող եք հրաժարվել նման մարդու հետ անձնական մտերմությունից, բայց մի խառնեք անձնական համակրանքները պետական քաղաքականության հետ։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» լրատվամիջոցների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը։ Եվ մեր արևմտամետ-հայրենասերները հայհոյանքներով «անարգանքի սյունին» գամեցին Մարգարիտա Սիմոնյանին։

Իհարկե, գրառումը շատ զգացմունքային էր և կոպիտ, որն ընդունեց նաև Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանը։ Մարգարիտա Սիմոնյանը ռուսական մշակույթի կրող, Ռուսաստանի քաղաքացի է, որը չի ուրանում իր հայ լինելն ու ամեն առիթով հպարտանում է իր ծագումով։ Այո, նա վրդովվում է, տեսնելով Հայաստանում իր առաջին հայրենիքի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Այժմ կուզենայի այս առիթով մի զուգահեռ անցկացնել։ Մեր մեծագույն հպարտություններից է Շառլ Ազնավուրը։ Նա միշտ շեշտել է, որ առաջին հերթին ֆրանսիացի է, Ֆրանսիան իր հայրենիքն է, բայց և հպարտացել է իր հայկական ծագումով։

Մի րոպե պատկերացրեք, որ Հայաստանը հակաֆրանսիական քաղաքականություն վարեր, ինչպիսին կլիներ Շառլ Ազնավուրի արձագանքը, թերևս ավելի կոշտ, քան Մարգարիտա Սիմոնյանինը։ Այլ պետություններ կերազեին Ռուսաստանում ունենալու ազդեցիկ հայրենակիցներ, որոնց միջոցով նաև տանեին լոբբիստական աշխատանք Ռուսաստանի վերնախավում։ Իսկ մենք ունենալով Մարգարիտա Սիմոնյան, Կարեն Շահնազարով, Սեմյոն Բաղդասարով, Տիգրան Քեոսայան, հակառակը՝ նրանց նույնպես թշնամացնում ենք։

Իսկապես մեծ շնորհք է, ոչ թե նոր բարեկամներ ձեռք բերել, այլ եղածների հետ էլ թշնամանալ ։ Առիթ եմ ունեցել մեր «արևմտամետների» հետ զրուցելու այս թեմաներով։ Հայաստանի, որպես իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում, նրանք բերում են հետևյալ փաստարկը․ «Ռուսաստանը, Պուտինը թույլ չի տա․․․»։

Զարմանալի «տրամաբանություն», փաստորեն այն, որ Հայաստանում, առնվազն սկսած 1995 թվականից ընտրությունները կեղծվել են, ստեղծվել է միապետական համակարգ․․․պարզվում է Պուտինն է մեղավոր։ Ինչ վերաբերում է ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Հարգելիներս, քանի՞ անգամ ԵՄ-ն հայտարարեց, որ Արևելյան գործընկերություն, բացարձակապես չի նշանակում անդամ երկրներին հուսալ ԵՄ անդամակցության մասին։ Նույն ԵՄ-ում լուրջ ճգնաժամ է, Մեծ Բրիտանիայի հեռանալով, կարծես հերթի են կանգնած այլ պետություններ, օրինակ՝ Նիդեռլանդները։ ԵՄ-ն դեռևս լիարժեք չի «մարսել» արևելաեվրոպական երկրներից շատերին։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին։ Ենթադրենք, իսկապես Հայաստանը ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ։ Իսկ արդյոք ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է դրան և իսկապես ցանկանո՞ւմ է Հայաստանին ընդգրկել ՆԱՏՕ։ Նախ, ՆԱՏՕ-ի անդամակցության հերթի են կանգնած Վրաստանն ու Ուկրաինան։ Սակայն չնայած խոստումներին, ՆԱՏՕ-ն առանձնապես չի շտապում ընդունելու այդ երկրներին իր շարքերը՝ հաշվի առնելով նրանց տարածքային վեճերն ու հակասությունների առավել խորացումը Ռուսաստանի հետ։ Բայց պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի համար բացառություն է անում, նկատի ունենալով «թավշյա հեղափոխությունը», որպես առաջին քրիստոնեությունն ընդունող ազգի և հատուկ սերը մեր բազմաչարչար ժողովրդի հանդեպ։ Խնդրեմ, իսկ մենք, արդյոք պատրա՞ստ ենք դրան։

Պատրա՞ստ ենք ՆԱՏՕ-ի անդամակցության համար՝ հրաժարվել Արցախից, հանուն Ադրբեջանի «տարածքային ամբողջության», մեր բնական դաշնակից, հարևան Իրանի հետ թշնամանալ։ Այո, թշնամանալ, քանի որ մենք Թուրքիայի նման հզոր չենք, որ Իրանը մեր ՆԱՏՕ-ին անդամակցությունն «ըմբռնումով» ընդունի և արտաքուստ չթշնամանա։ Ի դեպ, Թուրքիայի մասին։ Ենթադրաբար, դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, մեր «քաշով» մենք չենք լինի այդ կազմակերպության դոմինանտներից մեկը, մանավանդ, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դոմինանտությունը վստահված է Թուրքիային։ Եվ հենց Թուրքիան կլինի Հայաստանի կուրատորն իր բոլոր քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական հետևանքներով։

Նաև կուզենայի նշել, որ ոչ մոտ ապագայում գուցե և անդամակցենք ԵՄ-ին, բայց բոլորովին պարտադիր չէ անդամակցել նաև ՆԱՏՕ-ին, ինչպես օրինակ՝ Ֆինլանդիան։ Ի դեպ, Թուրքիայի մասին։ Ինչպես վերևում նշեցի, պատանեկության տարիներին, երազելով Հայաստանի անկախության մասին, նաև լինելով հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ազդեցության տակ, վստահ էի, որ Հայաստանի անկախացման դեպքում, հնարավոր է Թուրքիայի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Սակայն․․․ ժամանակները փոխվում են (փոխվո՞ւմ են արդյոք) և տեսնելով այսօրվա էրդողանական Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, համոզվում ես, որ Թուրքիան ատամները սրած սպասում է Հայաստանի դեմ ագրեսիայի հարմար առիթին։

Երբ Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական, այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», ինքս մի կողմից անհանգստանում էի Թուրքիայի կողմից ինչ-որ դավադրությունից, մյուս կողմից մտածում, որ գուցե սխալվում եմ և սա հենց այդ բարիդրացիական հարաբերությունների ստեղծման սկիզբն է։ Պարզվեց, որ Թուրքիան այդ, այսպես կոչված արձանագրություններն ու բանակցությունները օգտագործում էր Հայաստանին վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելու նպատակով, հատկապես Արցախի հարցով։ Եթե հաշվի առնենք նաև վերջին տարիներին, Թուրքիայի ներխուժումները հարևան երկրներ՝ Իրաք, Սիրիա, արհամարհելով ոչ միայն ողջ միջազգային հանրությանը, այլև ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կարծիքը..

Չնայած, այս ամենը կարելի էր գիտակցել դեռևս «աշխարհիկ», «քաղաքակիրթ» Թուրքիայի դեպքում, նրա կողմից 1974թ․ Կիպրոս ներխուժելով։ Ուստի՞․․․ ուստի, քանի որ մենք շուրջ 30 տարիների ընթացքում չկարողացանք ստեղծել տնտեսական, ռազմական, ժողովրդագրական առումով, իսկապես ազգ-բանակ պետություն, որն էլ միայն կլիներ տարածաշրջանում մեր անվտանգության երաշխիքը, այսօր այո՛ Թուրքիայի Հայաստան ներխուժման, միակ խոչընդոտը, զսպիչ ուժը, ուզենք, թե չուզենք՝ ռուսական 102-րդ ռազմաբազան է։ Եվ անկեղծ զարմանում եմ մեր ուռա-հայրենասերների վրա, որոնք պահանջում են ռուսական ռազմաբազայի դուրսբերումը։

Հայաստանում ռուսական ռազմաբազան «արևմտամետների» կողմից ներկայացվում է որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացում։ Նույն տրամաբանությամբ, բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ճապոնիան ԱՄՆ-ի գաղութներն են։ Եթե ռուսական բազան հանենք, պատրա՞ստ ենք արդյոք այն փոխարինելու մեր ուժերով։ Եվ եթե Թուրքիան ներխուժի, ի՞նչ ենք անելու, դիմադրելո՞ւ ենք։ Այո, ներխուժումից երկու օր անց, ԵՄ խորհրդարանը մտահոգություն կհայտնի, իսկ Ֆրանսիան հաստատ խստորեն կդատապարտի Թուրքիայի ագրեսիան։ Իսկ հետո՞․․․հետո Ռուսաստանն իր շահերից ելնելով Հայաստանից ինչ-որ մաս կպահի և արդյունքում կունենանք Ռուսաստան փրկիչ, իսկ «արևմտամետները» , կհայտնվեն օտար ափերում և կբոռան․ «Ռուսաստանը հերթական անգամ ծախեց»։

Թե , ես անտեղյակ եմ, գուցե մեր «արևմտամետները» գիտեն, որ կամ արևմուտքը, ի տարբերություն Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի, թույլ չի տա Թուրքիային ներխուժել Հայաստան, կամ ներխուժելու պարագայում անգլո-ֆրանկո-ամերիկյան զինված ուժերը կպատերազմեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի դեմ՝ հանուն մեծ, Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի։ Հետևու՞մ է, արդյոք իմ ասածներից, որ Հայաստանը պետք է անվերապահորեն ենթարկվի Ռուսաստանին, որպես իր անվտանգության միակ երաշխավոր։ Իհարկե՝ ոչ։ Ավելին, մենք պետք է նաև պատրաստ լինենք ապագայում տարբեր զարգացումների և այնքան հզորացնենք մեր պաշտպանությունը, որ ռուսական բազայի հնարավոր դուրսբերման դեպքում, անակնկալի չգանք։

Ընդհանրապես, ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների հետ, մենք մեր հարաբերություններն ավանդաբար կառուցում ենք ծայրահեղությունների՝ հպատակության կամ թշնամության հարթությունում։ Անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին։ Դեռևս, սկսած 19-րդ դարից մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել են կամ հպատակային՝ Ռուսաստանին դիտարկելով, որպես Հայաստանի փրկիչ, կամ թշնամական կեցվածքով, դիտարկելով Ռուսաստանին որպես Հայաստանի թշնամի՝ բարեկամներ, ավելի ճիշտ՝ հովանավորներ փնտրելով արևմուտքում։ Երկու դեպքում էլ , իմ համոզմամբ մենք պարտված ենք։ Ռուսաստանին հպատակության դեպքում, Ռուսաստանի համար դառնում ենք մանրադրամ, օգտագործվող օբյեկտ, երկրորդ՝ թշնամանալու դեպքում, Ռուսաստանը կարող է դաժանորեն պատժել Հայաստանին ՝ «ուրիշի ձեռքերով»։ Իրականում հարցն ինձ համար ավելի քան պարզ է։

Մեր քաղաքական միտքը ոչ թե մտածում է պետության զարգացման, հզորացման, դաշնակիցներ ունենալու մասին, այլ հովանավորներ է փնտրում։ Եվ քաղաքական բանավեճն ընդամենը «լավ» կամ «վատ» հովանավորի փնտրտուքն է։ Այդպես էլ մեր քաղաքական միտքը չկարողացավ հասկանալ, որ Ռուսաստանի (և ոչ միայն Ռուսաստանի) հետ կարելի է համագործակցել, դաշնակցել փոխադարձ շահերով, արժանապատվորեն։

Ընդդիմախոսներս կհակաճառեն, թե Ռուսաստանի հետ հնարավոր չէ այդպիսի հարաբերություններ կառուցելը, միևնույնն է Ռուսաստանը Հայաստանին դիտում է , որպես գաղութ։ Ոչ, ևս մեկ անգամ՝ ոչ։ Հարց․ նույն ԽՍՀՄ-ում ո՞վ էր ստիպում Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը, լինել ավելի ռուսամետ (տես), քան պահանջվում էր, կամ նույն հայ ժողովրդին Ռուսաստա՞նն էր ստիպում երեխաների անունները դնել Մելս, Լենդրոշ, Մյուդ, Նինել և այլն , երեխաներին ուղարկել ռուսական դպրոց։ Չնայած ինքս երբեք չեմ եղել պետական պաշտոնյա, բայց բազմիցս շփվել եմ ռուս մտավորականության, պետական պաշտոնյաների հետ և համոզված եմ, երբ նրանց չես հաճոյանում, նաև չես ընդունում որպես թշնամի, այլ շփվում ես հարգանքով և արժանապատվությամբ, բացի հարգանքից, այլ վերաբերմունքի չես արժանանում։

Եվ համոզված եմ, որ նույն մարդկային հարաբերությունները տարածվում են նաև միջկառավարական հարաբերությունների վրա։ Իսկ այն , որ հայ-ռուսական շահերն, առնվազն այսօրվա աշխարհաքաղաքական, բարդ իրավիճակում համընկնում են և այդ համատեքստում կարելի է և անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններն ամրապնդել՝ վստահ եմ։ Շեշտեմ՝ դաշնակցային հարաբերություններ բնավ չի նշանակում, անտեսել պետական կենսական շահերը, մեր դեպքում՝ Արցախի հիմնահարցը։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլորովին չի հակասում արևմուտքի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ բարեկամական, սերտ հարաբերությունների ամրապնդմանը։

Հաշվի առնենք նաև, որ պարզորոշ նկատվում է, ԵՄ-ի (բացառությամբ մի քանի երկրների) ձգտումը Ռուսաստանի հետ շտկելու հարաբերությունները։ Ավելին, չի բացառվում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ռեսթարտը։ Եվ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի աշխարհի հզորների գեոպոլիտիկական մեծ խաղերում, որպեսզի չդառնա շախմատային լեզվով ասած, զոհաբերվող զինվոր, կամ իշուկ, ներեցեք՝ ձիուկ։

Այս հարցերով իմ զրույցները արևմտյան, այդ թվում, բացահայտ հակառուսական կողմնորոշում ունեցող պետությունների դիվանագետների հետ, միանգամայն ըմբռնումով են ընդունվում, մոտավորապես այսպես․ «Դուք ճիշտ եք, Հայաստանը Եվրոպայում չի, և Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ելնելով, այն անվտանգության խնդիր է»։ Իմ սփյուռքահայ բարեկամը, որն ընդգծված արևմտամետ է , հայ-ռուսական հարաբերությունների հարցում, մի պարզ հարց է բարձրացնում․ «Պետք է նայել քարտեզին»։

Դե արի ու այս ամենը բացատրի մեր մարտնչող «արևմտամետներին»։ Իմ համոզմամբ նրանք կամ անմեղսունակ «հայրենասերներ» են, կամ․․․ Այսօր ընդգծված հակառուսական քաղաքականությունն իր վտանգավորությամբ, պարունակում է նաև այլ վտանգներ։ Հնարավոր իշխանափոխության դեպքում, նոր իշխանությունները կարող են ընկնել հակառակ՝ Ռուսաստանին ոտքով ու գլխով նվիրվելու, հպատակվելու քաղաքականության գիրկը, կամ նույն բանը կարող է անել Նիկոլ Փաշինյանը․․․ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին և տպավորություն ստացա, որ վարչապետը, համաձայն հայկական ավանդական քաղաքականության, հակառուսական քաղաքականությունից, հանուն իշխանության պահպանման, սահուն անցում է կատարում դեպի Ռուսաստանից հպատակության քաղաքականության։

Հ․Գ․ Պատրաստ եմ այս հարցերով հրապարակային բանավեճի ընդդիմախոսներիս հետ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

aravot.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan