Բաքվում բերման է ենթարկվել «Մուսավաթի» փոխնախագահը
Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին:
Ըստ նրա, վաղ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել իր տեղակալ Ֆարաջ Քերիմլիին եւ տեղափոխել ՆԳՆ Բաքվի քաղաքային վարչություն: Փաստի առթիվ Ադրբեջանի ՆԳՆ-ն պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տարածել: