Ձկնորս եղբայրները Արաքս գետից 2 մետր երկարությամբ և 45 կգ քաշով լոքո ձուկ են բռնել (լուսանկարներ)
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորս եղբայրները Արաքս գետից 2 մետր երկարությամբ և 45 կգ քաշով հսկա լոքո ձուկ են բռնել, գրում է haberler.com-ը։
Այն որսալուց հետո եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական Քարե կամուրջի (նաև` Վարդանի կամուրջ) վրա։
Ձկնորսների խոսքով՝ տեղանքում մարդիկ, որոնք նկատել են իրենց բռնած լոքո ձուկը, «մրցել են միմյանց հետ՝ ձկան հետ լուսանկարվելու համար»։
Նշվում է, որ լոքոն Կարսի շրջակայքում տարածված ձկնատեսակներից է։
Ձկնորսների խոսքով՝ իրենց պատրաստած ձկնորսական կարթերով կարող են որսալ 45-50 կգ քաշով ձկներ։