Ամուլսարից նախօրեին ուշ երեկոյան բերման է ենթարկվել 9 քաղաքացի
Այս թեմայով
- Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը
- Քաղաքացիները ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի. (տեսանյութ)
- «Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան
- Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
Ամուլսարի 2-րդ «պոստից» երեկ՝ հուլիսի 27-ին, ուշ երեկոյան 9 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար կազմվել է արձանագրություն և քաղաքացիներն ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ երեկ՝հուլիսի 27-ին, Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ էր ստեղծվել. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ էր սկսվել: