Այսօր՝ 05 մայիսի 2024թ., 00:00
Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն
Հարցում

Ջրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները

Երկրագնդում բազմաթիվ հակամարտություններ են առաջացել եւ առաջանում ջրային ռեսուրսների վերահսկողության եւ պետությունների ջրային անվտանգությունն ապահովելու համար: Ջրային հակամարտությունները լինում են մի քանի տեսակի:

Հիմնական տեսակը ջրային ռեսուրսների վերահսկողությունն է՝ երկրի ջրային պահանջմունքները բավարարելու համար: Լինում են հակամարտություններ, որտեղ ջրային ռեսուրսներն օգտագործվում են որպես ռազմական միջոց

Ջրային ռեսուրսներն օգտագործվում են նաեւ որպես քաղաքական ճնշման գործիք կամ ջրային ռեսուրսները վերահսկողության տակ են վերցվում հակառակորդ երկրին հյուծելու եւ զարգացումը դադարեցնելու համար:

Բոլոր այս հակամարտության տեսակները առկա են մեր տարածաշրջանում։ Ադրբեջանում գնալով սաստկանում է անապատացման եւ ջրի սղության խնդիրը եւ այն վերածվում է ազգային աղետի։

Մինչ օրս աշխարհում ջրային ռեսուրսներին տիրապետելու համար արձանագրվել է ավելի քան հինգ հարյուր ռազմական բախում կամ պատերազմ, որից ամենահայտնին Գոլանի բարձրունքների գրավումն է Իսրայելի կողմից, որից հետո էապես բարելավվեց այդ երկրի ջրային անվտանգությունը եւ հակառակը, վտանգվեց Սիրիայի ջրային անվտանգությունը:

Իրավիճակն Ադրբեջանում

Հազվադեպ է լինում, որ Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ քննարկի ընդամենը մեկ հարց: Հուլիսի 24-ը բացառություններից էր: Իլհամ Ալիեւի գլխավորությամբ քննարկվում էր Ադրբեջանի ջրային տնտեսության խնդիրը: Երաշտը եւ ջրի սղությունը հարեւան երկրի կառավարությանը ստիպում են այս խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Դեռ անցած տարի արդեն պարզ էր, որ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդրի հետ: Այս տարի այն ավելի սրվեց: Ջրի սղությունը, պակասը, բացակայությունը ահռելի վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը: Հսկայական տարածքներ մնում են անմշակ՝ ջրի բացակայության պատճառով: Երկիրն անապատացվում է: Ջրային տնտեսությամբ զբաղվող կազմակերպությունները պատասխանատվությունը գցում են մեկմեկու վրա, ինչի մասին բացահայտ հայտարարում է Իլհամ Ալիեւը:

Ջրի պակասի հետ մեկտեղ Ադրբեջանում առկա է եւս մեկ խնդիր: Ոռոգման ջրի հսկայական կորուստներ: Ապօրինի միացումները ջրագծերին այնքան շատ են, որ Իլհամ Ալիեւը դա համարում է լրացուցիչ աղետ: Այս մասին հիմա են Ադրբեջանում սկսել բարձրաձայնել, երբ ջուրը, բառիս բուն իմաստով, չի հերիքում, երբ երկիրը վերածվում է անապատի: Մասնագետները պնդում է, որ եթե Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չձեռնարկի ջրի խնդիրը լուծելու համար, ապա երկրի որոշ շրջաններում արդեն 2030 թվականին անապատացման պրոցեսները կդառնան անշրջելի: Պարզվում է, որ մինչ օրս որեւէ մեկը չի հաշվարկել Ադրբեջանի ջրային հաշվեկշիռը՝ որքան ջուր է մտնում, որքան դուրս գալիս, որքանն օգտագործվում այս կամ այն նպատակների համար:
Ադրբեջանական կողմին անհանգստացնում է այն, որ Ադրբեջանի ջրային ռեսուրսների զգալի մասը ձեւավորվում են երկրի սահմաններից դուրս:

Ռիսկերն Ադրբեջանում

Ադրբեջան մտնող գետերը սկիզբ են առնում Թուրքիայում, Հայաստանում, անցնում Վրաստանի եւ Հայաստանի տարածքով: Այս իրավիճակում ջրային անվտանգության խնդիրը լուծելը բարդանում է, կախվածությունը հարեւան երկրներից՝ մեծանում, համագործակցությունը հարեւան երկրների հետ դառնում անխուսափելի, բայց այդ երկրներից առնվազն մեկի հետ Ադրբեջանը համագործակցելու ցանկություն չունի, չնայած կառավարության վերջին նիստում Ալիեւն առանց երկրների անուն տալու կարեւորել էր այս հարցում հարեւան երկրների հետ համագործակցությունը:

Ջրի խնդիրը լուծում է պահանջում, քանի որ ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի մշակովի հողատարածքների մոտ կեսը էրոզիայի, աղակալամ եւ ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին եւ նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։

Ադրբեջանի ջրամբարներում ջրի պաշարները կազմում են 11 մլրդ 100 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ դրանց հզորությունը 20, 5 միլիարդ է: Այլ կերպ ասած, ջրի պակասի պատճառով օգտագործվում է հզորությունների կեսը: Հայկական բարձրավանդակում սկիզբ առնող, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով անցնող, ապա Ադրբեջան մտնող Կուր գետն է ապահովում Մինգեչաուրի ջրամբարի ջրի պաշարները, սակայն ինչպես անցած եւ հատկապես այս տարի երաշտի պատճառով Ադրբեջանի տարածքում Կուրը գրեթե ցամաքել է, զրկվել ջրային հիմնական պաշարներից, ինչն էլ շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանում:

Իսկ նախալեռնային գոտիներում գետերի եւ աղբյուրների չորացումն ամբողջությամբ զրկել է Ադրբեջանին սեփական ոռոգման ջրային ռեսուրս ունենալու հնարավորությունից։

Անապատացման եզրին են կանգնած ոչ միայն Ադրբեջանի տարածքի կեսը, այլ նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ ոռոգման համար հսկայական նշանակություն ունի նախիջեւանա-իրանյան սահմանին կառուցված ջրամբարը՝ Արաքսի վրա, որի ջրերի քանակը մեծապես կախված է Արաքսի եւ Հայաստանի տարածքից Նախիջեւան մտնող Արփայի ջրերի մակարդակից։ Անցած եւ այս տարի ջրամբարի ջրառատությունը լավագույն ցուցանիշները չի արձանագրվում: Մյուս կողմից ամառվա ամիսներին կտրուկ նվազում են Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող մի քանի գետերի ջրերի քանակը:

Հայաստանի ռիսկերը

Այսօր, շատերի կարծիքով, Հայաստանի թիվ մեկ ջրային խնդիրը Սեւանի ճահճացումը կանգնեցնելն է, եւ դա այդպես է, սակայն ոչ պակաս խնդիր է ջրային ռեսուրսների անվտանգության խնդրի լուծումը: Մեկ անգամ եւս շեշտենք, Ադրբեջանը նյարդայնանում է, որ հայկական կողմում են սկիզբ առնում շատ ու շատ գետեր կամ Ադրբեջան մտնելուց առաջ անցնում մեր երկրի տարածքով:

Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց խնդիրներից մեկն այդ ջրային ռեսուրսների ձեւավորման օջախների գոնե մի մասն իրենց հսկողության տակ վերցնելն է: Ավելին, նրանք պարբերաբար ճնշում են գործադրում միջազգային հանրության վրա, փորձելով նրանց թյուրիմացության մեջ գցել, թե հայկական կողմն իրենց զրկում է ջրից: Չմոռանանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձեւի մասին: Այն ժամանակ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ պատրաստ են այս հարցով բանակցել ադրբեջանական կողմի հետ, բայց Բաքվում ցանկություն չհայտնեցին ուղիղ շփում հաստատել պաշտոնական Ստեփանակերտի հետ:

Ջրի անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Արցախին անհրաժեշտ է մոտ 355 մլն խմ ջուր, որը կազմում է Սարսանգի ջրամբարի 58-60 տոկոսը, բայց կա մի կարեւոր նրբություն: Ջրամբարը նախատեսված է 128 հազար հա տարածք ոռոգելու համար, որից մոտ 118 հազարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս: Ժամանակին, խորհրդային տարիներին, Սարսանգի ջրամբարը ջրով էր ապահովում Ադրբեջանի վեց շրջան: Ջրամբարը Արցախի տարածքում էր, բայց ընդամենը տարածքի տասը տոկոսն էր ոռոգվում այդ ջրով: Ադրբեջանի քաղաքականությունն էր այդպիսին: Մի կարեւոր վիճակագրություն, որը ներկայացնում է Դավիթ Բաբայանը. 1980-ականներին Լեռնային Ղարաբաղում 218 հազար հա մշակովի ցանքատարածություններից ոռոգվում էր ընդամենը 26.2 հազար հեկտարը: Ջրային քաղաքականությամբ կամ նաեւ ջրային քաղաքականությամբ Բաքուն ամեն ինչ անում էր Արցախը հայաթափելու համար:

Իսկ այսօր Սարսանգի ջրամբարի ջուրն արցախցիներն օգտագործում են այսպես. ձմռանը էլեկտրաէներգիա են արտադրում, եւ այդ ժամանակահատվածում ջուրը պարզապես հոսում է, այսինքն` հասնում նաեւ Ադրբեջան, բայց տարվա այդ եղանակին, բնականաբար, այնտեղ չեն կարող այն օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ամռանը ջրամբարն են լցնում, եւ Թարթառի ջուրը, բնականաբար, Ադրբեջան չի հասնում, ու դարձյալ նրանց հողերը մնում են անջրդի:

Այսօր լրացուցիչ խնդիր է դարձել Թարթառ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որի հետեւանքով Սարսանգի ջրամբարը զրկվում է անհրաժեշտ ջրաքանակից: Մյուս կողմից, խնդիր է դրվել Թարթառի եւ Սարսանգի ջրամբարի ջրերը ուղղել դեպի հարավ՝ Թարթառի աջ ափ, ապահովելով ավելի մեծ տարածքների ոռոգում: Ընդգծենք նաեւ, որ որոշ մասնագետներ պնդում են, որ Թարթառի ջրերի նվազումը կապված է վերջին երկու տարիների երաշտի, եւ ոչ կառուցված ՀԷԿ-երի հետ: Այսուհանդերձ, կառուցված ՀԷԿ-երի խնդիրն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան միայն վիճակագրության մատնանշումը: Ի վերջո Սարսանգի ջրամբարի գործունեության արդյունավետությունը կախված է հենց Թարթառի ջրառատությունից:

Սյունիք, Վայոց ձոր, Քաշաթաղ, Քարվաճառ, Մարտակերտ: Այս տարածքները հայոց պետության զարգացման եւ բարգավաճման երաշխավորներն են: Ինչպես Իսրայելում եմ հայտարարում, որ առանց Գոլանի բարձրունքների չկա Իսրայել, այդպես էլ մենք պետք է հասկանանք, որ առանց վերոհիշյալ տարածներից որեւէ մեկի չկա հայոց պետություն:
Ի դեպ, Քարվաճառից է սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը: Այս մասին իր աշխատությունում գրել է Դավիթ Բաբայանը, ավելացնելով, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում սկիզբ առնող գետերն ամռանը պարզապես ցամաքում են:

Վերջերս հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի վերլուծությունը ջրային խնդրի վերբերյալ։ Նա բարձրաձայնել է ջրային անվտանգության խնդրի կարեւորությունը, շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության մեծացման նշանակալի գործոն է դառնում ջրային ռեսուրսը՝ դրա քանակը եւ որակը։

«Բնակչության թվաքանակի մեծացմամբ, հատկապես մուսուլմանական երկրներում, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ արդյունաբերության աճի պայմաններում, տարածաշրջանի կառավարությունները ջրային ռեսուրսների կառավարման հարցում միանշանակ նախապատվություն են տալու իրենց ազգային առաջնահերթություններին։ Առաջին հերթին դա վերաբերում է սեփական երկրների տարածքում հնարավորինս մեծ ջրային պաշարների կուտակման հզորությունների ստեղծմանը»,- ընդգծել է Արմեն Գեւորգյանը։

Եւ իրոք հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն են մեր ծրագրերը եւ պատկերացումները՝ տարածաշրջանային ջրային բավականին վտանգավոր իրականության պայմաններում։ Իսկ օրեր առաջ հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ այս մասին զրո տող:

Արմեն Գեւորգյանը, օրինակ, համոզված է, որ Հայաստանի ջրային անվտանգության համար անհրաժեշտ են առնվազն մի քանի նոր ջրամբարների կառուցումը: Մասնավորապես, դեռ 2013-ին հստակ ծրագրեր կային Կապսի եւ Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Խնդիր էր դրված կառուցել նաեւ Մաստարայի եւ Եղվարդի ջրամբարները: Մասնավորապես, նա հնարավոր է համարում նաեւ
Արաքս-Սուրմալու հատվածում նոր միասնական ջրամբարի կառուցումը։

Ազգային անվտանգության ռազմավարությունը եւ ջրային անվտանգության խնդիրը
Անվիճելի է, որ ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկն է, բայց չգիտես ինչու, այս հարցը, այս խնդիրը ներառված չէ մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունում, ինչը միայն բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ է առաջացնում: Սա սովորական անփություն է, թե՞ այլ ծրագրերի մասին վկայող քայլ: Գուցե ջրային ռեսուրսների հարցում այսօր կառավարող ուժն այլ ծրագրեր ունի՞:

Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը եւ Ադրբեջանի մյուս պաշտոնյաները Արցախը գրավելու մասին անհեթեթ հայտարարություններ անելիս միաժամանակ չեն մոռանում հիշատակել նաեւ Զանգեզուրի մասին: Սա պատահական չէ: Նախիջեւան եւ Ադրբեջանի Հանրապետություն մտնող շատ ու շատ գետեր սկիզբ են առնում Վայոց ձորում, Սյունիքում, Քարվաճառում եւ Քաշաթաղում: Առանց այս տարածքների վերահսկողության, ամրապնդման վտանգվում է մեր պետականության կենսագործունեությունը: Եւ հակառակը, երբ հակառակորդ կողմը հասկանա, որ իր երազանքներն անիրականանալի են, ապա նա փորձելու է լեզու գտնել, մեր ջրային ռեսուրսներից նորմալ օգտվելու համար: Չմոռանանք, թե Թուրքիան ինչպես է ջրային ռեսուրսներն օգտագործում հարեւան Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Մի հետաքրքիր օրինակ եւս՝ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշար, 8 մլն բնակիչ եւ 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի: Այս հարստությունը պեռտք է օգտագործվի, այս հարստությունը պետք է հզոր հաղթաթուղթ լինի մեր ձեռքում:

Կասկածից վեր է, որ մեր ջրային անվտանգության հիմնահարցի լուծումը մեր զարգացման բանալին է, մեր անվտանգության հիմնաքարը: Այս իրավիճակում, այս իրողություններում տարօրինակ է, որ այս հիմնահարցը տեղ չի գտնում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում:

Ջուրը ռազմավարական նշակություն եւ ներուժ ունի: Ալիեւն անկեղծ շոկի մեջ էր, երբ հայտարարում էր, թե Ադրբեջանը մինչ այս պահը ջրային բալանս չունի։ Եթե այսօր Ադրբեջանում նոր-նոր են փորձում պարզել իրենց ջրային ռեսուրսների հաշվեկշիռը, ապա Հայաստանը մեկ սերունդ ավելի առաջ է եւ խնդիրների որակական լուծմանը ձեռնամուխ եղանք 2000-ականներից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց այս ռազմավարական հարցի կագավորումը՝ նպաստելով ջրային ռեսուրսների անհամեմատ ավելի արդյունավետ օգտագործմանը: Սեւանի մակարդակի խնդիրը դրվեց այլ լրջության վրա, ջրային ռեսուրսների կառավարման համար ներգրավվեց միջազգային ընկերություն (Իտալիա), վերակառուցվեց Մարմարիկի ջրամբարը, Սպանդարյանի ջրանցքը եւ այլն։

Ադրբեջանում հենց այդ չարված քայլերն են այսօր դարձել ազգային աղետ։ Հայաստանում, ըստ էության, ջրային հաշվեկշռի խնդիրը սկսել է լուծվել 15 տարի առաջ։

Հիմա, բացի ջրային ռեսուրսների անվտանգության ապահովումից խնդիր է նաեւ այն ճիշտ եւ մտածված օգտագործելը, ջրային պաշարներն աղտոտումից պաշտպանելը: Պետք է խնայողաբար վերաբերվել ջրօգտագործմանը եւ բարձրացնել արդյունավետությունը: Միաժամանակ չպետք է երբեք մոռանալ, որ մեր թշնամին երազում է մեր ջրային պաշարներն ունենալու մասին: Իսկ մեր խնդիրն է մեծացնել ջրային անվտանգությունը՝ քանակի եւ որակի առումով։

Ջրային համագործակցության տարածաշրջան

Ջուրը որպես առաջին կենսական նշանակության խնդիր կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության հիմնաքարերից մեկը, նույնիսկ առկա հակամարտությունների պարագայում։ Հայաստանի դիրքերը բավական ուժեղ են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա հնգյակում եւ որոշակի պայմաններում հենց Հայաստանը կարող է նախաձեռնել նման ջրային համագործակցության ձեւաչափ։

Հայաստանը զուգահեռաբար պետք է արագ կառուցի փոքր ու միջին ջրամբարներ, մեծացնելով ջրային ռեսուրսները երկրի ներսում պահելու հնարավորությունը։ Ջրային ճիշտ քաղաքականությունը էապես կարող է ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը նաեւ բուն հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային սեղանի շուրջ։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan