Տասնյակ ոստիկանների աջակցությամբ վտանգում են կրթահամալիրի սովորողների անվտանգությունը (Տեսանյութ)
Չգործող մանկապարտեզը ցանկապատ է տեղադրում, երկաթյա ճաղավանդակներ, իշխանությունների եւ ոստիկանության աջակցությամբ, այն դեպքում, երբ այդ ճաղավանդակների պատճառով կրթահամալիրի երկու մասնաշենքերի կապը անիմաստ երկարում է: Ավելին, վտանգվում է սովորողների եւ դասավանդողների անվտանգությունը, քանի որ նրանք այսուհետ ստիպված են լինելու մասնաշենքից մասնաշենքթ գնալ պարզապես երթեւեկելի փողոցով:
Իսկ օրեր առաջ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին իշխանությունները խոստացել էին գոնե մարդասիրական միջանցք թողնել:
Top-News.am