Բուհ չընդունված դիմորդներն ու իրենց ծնողները կրկին ԿԳՄՍՆ դիմաց են, շարունակում են բողոքի ակցիան
Բուհ չընդունված դիմորդներն ու ուսանողները այսօր՝ հուլիսի 27-ին կրկին հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:
Ակցիայի կազմակերպիչ, դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբայանը հորդորեց հավաքվածներին պահել սոցիալական հեռավորություն, հանգստություն: Վերջինս էլ գնաց տեղյակ պահելու, որպեսզի նախարարն ընդունի իրենց:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։