15 տարի Սուրբ Սոֆիայի տաճարում ապրող կատուն գրավել է համացանցը
Համացանցում հանրահայտ է դառնում Գլի անունով կատուն, որը բնակվում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով RSI-ին:
Կենդանին Instagram-ում էջ ունի, որին հետեւում է ավելի քան 60 հազար մարդ: Այն վարում է տեղի էքսկուրսավարը:
Նշվում է, որ կատուն հայտնի է դարձել այն կադրերից հետո, որոնցում 2013թ․ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի հետ շոյում է նրան:
Այժմ կենդանուն շոյելու համար հազարավոր մարդիկ են գալիս տաճար։