Թուրք իմամը Սուրբ Սոֆիայի բացմանը ելույթ է ունեցել թրով եւ անիծել Աթաթուրքին
Ուղղափառ քրիստոնյաների հայտնի տաճար Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուց հետո առաջին նամազին մասնակցել է նաեւ Թուրքիայի գլխավոր իմամ, Կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Կրոնական գործերի վարչության ղեկավարը նամազին մասնակցել է թրով եւ իր ելույթում առանց անուն նշելու անիծել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։
Ալի Էրբաշն ասել է, թե իսլամական գույքն անձեռնմխելի է, ով որ դիպչի, վառվելու է եւ անիծվելու է։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան հենց Աթաթուրքի օրոք եւ Աթաթուրքի հրամանով է մզկիթից վերածվել թանգարանի։ Նախարարների խորհդրի որոշման մեջ կա Աթաթուրքի ստորագրությունը։