Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց Շիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում է Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս Ռաուֆօղլու Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց

Դատարկության պահ. գիտնականները մարդկային գիտակցության նոր վիճակ են բացահայտումՍամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեցՄոսկվան ամեն ինչ անում է հացահատիկով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան ապահովելու համարԱդրբեջանցի շիաները դժգոհ են Ադրբեջանում Իսրայելի հսկայական ազդեցությունիցՇիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում էՆիկոմեդիայից մինչև Սպարտա. ինչպես էին երկրաշարժերն ու ցունամիներն ավերում հին քաղաքակրթություններըՊավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքովՀայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետՈւկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերըԵրևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ ՍուրենյանՎերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակԻրանի ԱԳՆ-ը բացառում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըԻնչպիսին է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս ՌաուֆօղլուԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է
Խմբագրի սյունակ

Հետադիմության պայքարը զարգացման եւ առաջադիմության դեմ

Երեկ՝ հուլիսի 22-ին Հայաստանի մայրաքաղաքում հետադիմությունը բացահայտ պայքար էր մղում առաջադիմության եւ զարգացման դեմ: Այս անգամ հետադիմության խորհրդանիշը կարմիրբերետավորներն էին եւ Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների ինքնագոհ հայացքների ներքո կարմիրբերետավորները բերման ենթարկեցին լուսավորություն, կրթություն եւ զարգացում տարածող, իր ամենօրյա աշխատանքը կատարող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին:

Կարմիրբերետավորների թիկունքում կանգնած հետադիմության ներկայացուցիչներն այս անգամ քաղաքապետարանն է, որը հավանաբար իր աշխատակիցներին այդքան շատ պարգեւավճար բաժանում է նաեւ նրա համար, որ պաշտպան կանգնեն ցանկապատ կառուցող, այլ կրթահամալիրի ճանապարհը փակող մանկապարտեզի վարիչներին, որոնք տարիների ընթացքում ոչ միայն տապալել են իրենց գործը, ոչ միայն փոքրիկներին կասկածելի կրթություն են մատուցել, ոչ միայն շենքային պայմանները հասցրել խայտառակության, այլ նաեւ իրենց կայացման միակ գրավականը համարում են մանկապարտեզի շուրջ ցանկապատ կառուցելը:

Կարմիրբերետավորներին դեռ մի կողմ դնենք, չնայած նրանց պահվածքը եւս ամոթալի եւ անհասկանալի է: Ով էլ լինի պատվիրատուն, ոստիկանությունը պետք է այն բարձրության վրա լինի, որ իրենց տեղը ցույց տա նրանց, ովքեր իրենց դրդում կամ հրահանգում են բերման ենթարկել տարիներ շարունակ կառուցած եւ կերտած մանկավարժին, որը ոչ օրենք է խախտել, ոչ վտանգավոր գործողություններ իրականացնել:

Քաղաքապետարանը, որը պետք է հանգիստ, առանց աղմուկի լուծեր երկու ուսումնական հաստատությունների միջեւ առկա կոնֆլիկտը, որը պետք է գոնե հանրային բաց քննարկում կազմակերպեր, հասկանալու համար, թե մանկապարտեզի վարիչն ինչու է իր կյանքի նպատակներից մեկը դարձրել ցանկապատի կառուցումը, վերցրել եւ կարմիրբերետավորներ է ուղարկել ցանկապատի կառուցմանը դեմ արտահայտվող, իր ղեկավարած կրթահամալիրի հրաշալի պայմաններում պահող, հարակից տարածքները կանաչ տարածքների վերածած Աշոտ Բլեյանին:

Այսքանից հետո միանշանակ է, որ քաղաքապետը, նրա տեղակալները հետադիմության խորհրդանիշն են: Նրանց նմանների կառավարումը նորանոր խնդիրներ է ստեղծում քաղաքի եւ մեր պետության համար: Կրթահամալիրի տնօրենին եւս երկու ուսուցիչներին բերման ենթարկելը վկայում է, թե ինչ մտածելակերպի տեր մարդիկ են այսօր հայտնվել մեր քաղաքի ղեկին: 

Մի՞թե Հայաստանի քաղաքական իշխանությունն այնքան է վախեցած հանրությունից, հավաքներից, բողոքի գործողություններից, որ անգամ հրահանգում է կարմիրբերետավորներին շատ արագ բերման ենթարկել ընդամենը երկու ուսումնական հաստատությունների միջեւ առկա վեճը կարգավորել փորձող մանկավարժներին: Ստացվում է, որ այո՝ վախենում են, իսկ ավելի ճիշտ սարսափում:

Այսքանից հետո պաշտոնանկ պետք է արվեն ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, այլ նաեւ հենց քաղաքապետ Հակ Մարությանը: Իսկ հանրությունն էլ չպետք է մոռանա, որ քաղաքին Մարությանին պարտադրել է Նիկոլ Փաշինյանը: 

Երեւանի, նրա բնակիչների, բոլոր արժանապատիվ մարդկանց համար վիրավորական է Մարությանի նման քաղաքապետ ունենալը, որ կորոնավիրուսային համավարակի օրերին իրեն դրսեւորեց ամենասովորական դասալիքի նման:

Իսկ ոստիկանությունն էլ պետք է պարզաբանի, թե ցանկապատի խնդիրը քննարկող մի քանի ուսուցչի դեմ ինչու էին երեք տասնյակ կարմիրբերետավոր ուղարկել, եւ ինչու են բերման ենթարկել Աշոտ Բլեյանին եւ եւս երկու ուսուցչի: Մի՞թե գործող իշխանությունների երազանքը ոստիկանապետություն կառուցելն է:  

Քաղաքապետարանը փոխանակ նորմալ ճանապարհ կառուցի կրթահամալիրի երկու մասնաշենքների միջեւ, փոխանակ հանրային քննարկում կազմակերպի, որին հրավիրի նաեւ այն մանկապարտեզի տնօրենին, բռնի ուժ է կիրառում: Նման իշխանավորները պաշտոնավարելու իրավունք չունեն, նրանք ապահովում են միայն ու միայն մեր երկրի հետընթացը եւ ոստիկանապետության հաստատումը:

Գեղամ Նազարյան

Top-News.am