Այսօր՝ 18 հունվարի 2021թ., 00:00
Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ ԱՄՆ-ը հիասթափված է Մեքսիկայի նախկին ՊՆ-ի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու առնչությամբ Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր Մակրոնը Էրդողանին առաջարկել է բարելավել հարաբերությունները Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է իրականացվել Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Թուրքիան եւ Ադրբեջանը ջանջիգյար հարաբերությունների մեջ են Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ «Տոտենհեմը» չի գնի Բեյլի տրանսֆերային իրավունքը Փորձագետը նշել է Հայաստանի համար ռիսկերը Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաարգելափակելու դեպքում Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար Քրեական գործ՝ «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հափշտակություն կատարելու դեպքով Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ «Պատժվելու են բոլոր մեղավորները». Սոֆի Մխեյանի արձագանքը Ալիեւի՝ Սուրբ Ղազանչեցոցում արված լուսանկարներին ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից» Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը. Կադաստրի պետական կոմիտե Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան մշակում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագիր «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» պայմանավորվել են Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել ԱՄՆ-ն կրճատել է Աֆղանստանում իր զինվորականների թիվը՝ մինչեւ 2500 Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնումը, ամեն ջանք գործադրեց, որ մեր զորախումբը ոչնչացվի․«Հայրենիք» զորախմբի անդամ «Ազդեցիկ պատմություն». Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել Rafale ֆրանսիական 18 կործանիչների գնմանը Հայտնի են հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունները. դուրս են մնացել TV5»-ն ու «Արմնյուզը» Ստեղծում ենք «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը. Վահագն Վարագյան Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
Հարցում

Չի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանն այսօր որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին լսելու։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ճնշում է գործադրվել ՍԴ անդամների վրա, իսկ ՍԴ անդամները նույնիսկ դատակոչված չեն։

Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների դրվագը կարևոր է դառնում հատկապես ՍԴ շուրջ ընթացող այսօրվա զարգացումների ֆոնին, որովհետև ոչ հեռավոր ապագայում դատարանը քննելու է ՍԴ նկատմամբ այսօրվա ճնշումները, որի արդյունքում Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ-ի կողմից որոշումներ ընդունելու կարողությունը կախվածության մեջ հայտնվեց քաղաքական իշխանությունից, այս պահի քաղաքական ընկալումներից և նպատակահարմարությունից։

Այս ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ, առանձին մարմիններ ՍԴ-ի հանդեպ կիրառեցին ներգործության բացահայտ միջոցներ։ Ինչպե՞ս կարելի է կոչել մեկ երեկոյի ընթացքում Սահմանադրական Դատարանի վերաբերյալ վարչապետի՝ իրար հետևող գրառումները, երբ ժամը 00։01 ազդարարում է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումը, շնորհավորում է ՍԴ նախագահի պաշտոնակատարին։ ԱԺ նախագահը ընդունում է նույն դատավորին, դարձյալ շնորհավորում որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար և ամենակարևորը, որպես դարի իրադարձություն, տարածում լրատվամիջոցներում։ Իսկ այս ամենի կուլմինացիան Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն է ՍԴ-ին՝ հետաձգել 2020թ. հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

ՍԴ նախկին դատավոր Վ. Պողոսյանը իրավացիորեն փաստում է, որ ԱԺ-ն Սահմանադրական Դատարանին կարող է դիմել միայն Սահմանադրությամբ որոշված հարցերի շրջանակներում: Մյուս բոլոր դեպքերում ցանկացած դիմում, խնդրանք, անգամ՝ հեռախոսազանգ կարող է դիտվել որպես ճնշում դատարանի նկատմամբ:
Այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. որտե՞ղ է ՀՔԾ պետը, ինչո՞ւ է ուշանում նրա կողմից Սահմանադրական Դատարանի հանդեպ ճնշումներին պատշաճ արձագանքը։
Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Հ1-ը 2018թ. օգոստոսի 3-ին մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում, իսկ օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը և պարզվեց, որ խոսքն ընդամենը Վիկիլիքսում գտած մի հրապարակման մասին է, համաձայն որի ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշում էր տեղի ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից։ Այնուհետև պարզվեց, որ հիշատակվող դատավորը հրապարակավ հերքել էր լուրը: Բայց անգամ դա չխանգարեց, որ ենթադրյալ ճնշման վերաբերյալ վիկիլիքսյան հրապարակումը հայտնվի մեղադրանքի հիմքում։ Այսօր ամենը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ՝ վարչապետի, ԱԺ և ոստիկանության մակարդակով, լուսաբանվում է բոլոր լրատվամիջոցներով, ՍԴ դատավորները ոչ միայն չեն հերքում, այլև աղաղակում են իրենց իրավունքների խախտման և սահմանադրական դրույթների կոպտագույն ոտնահարման մասին, սակայն այս ամենը ՀՔԾ կողմից տոտալ անտարբերության է արժանանում։

Չի կարող մի դեպքում Սահմանադրական դատարանի հանդեպ ճնշումների վերաբերյալ՝ ոչնչով չապացուցվող ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ նման աղաղակող խախտումներն ընդհանրապես որևէ կերպ չդիտարկվեն։ Եվ եթե այսօր այս հարցում միատեսակ մոտեցում չդրսևորվեց, վաղն արդեն հաջորդ ՀՔԾ պետը ՍԴ հանդեպ այսօրվա ճնշումներին, կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտնահարմանը, իշխանության յուրացմանը պարտավոր կլինի իրավական գնահատական տալ։ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող առնվազն իրավական քննության առարկա չդառնալ։

Հ.Գ. Վաղը իրավական քննության առարկա է դառնալու նաև արտակարգ դրության ընթացքում համավարակի դեմ պայքարի ձախողումը, և արտակարգ դրությամբ արդարացվող ոչ իրավաչափ գործողությունները։ Այսօր ոստիկանները դիմակ չկրելու և ոստիկանի պահանջները չկատարելու համար ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին երկու աղջկա։ Ձեռնաշղթաներով աղջիկներին ոստիկանները խրոխտ ու հպարտ ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ մեթոդներով համավարակի դեմ չեն պայքարում։ Ուզում եք ցույց տալ, որ իսկապես պայքարում եք վարակի դեմ, քննության առարկա դարձրեք պայքարը ձախողած պաշտոնյաների գործողություններն ու անգործությունը։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan