Քարդաշյանը երկրորդ գրառումն է արել Տավուշի դեպքերի առնչությամբ
Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն երկրորդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։
«Ուզում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։
Նա նշել է, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, և նախահարձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ:
«Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին։ Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու մարդկային զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը:
Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։
View this post on InstagramIf only I had a bright blue color on I would be the Armenian Flag
Հետևեք մեզ Telegram-ումՄենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը 1 «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 2 Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին 3 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու 4 Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) 5 Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան 6