Ծիրանը՝ «քավության նոխազ»․ Ադրբեջանցիները հայկական ծիրան են ճխլել
TikTok-ում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ադրեջաներեն խոսող մարդիկ ոտքերով 3 լիքն արկղ հայկական ծիրան տրորում։
Տեսանյութի հերոսներին, հավանաբար, զայրացրել կամ ոգևորել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունները։
Կադրում երևացող մեքենաների համարանիշերը թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը գրանցվել է Ռուսաստանում, որտեղ հայկական ծիրանի 1 կգ-ն վաճառվում է 500 ռուբլուց (~3400 դրամ) սկսած։