Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեց Շիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում է Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս Ռաուֆօղլու Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց

Դատարկության պահ. գիտնականները մարդկային գիտակցության նոր վիճակ են բացահայտումՍամվել Կարապետյանը Շվեդիայում պարտվեցՄոսկվան ամեն ինչ անում է հացահատիկով բեռնված մեքենաների մուտքը Հայաստան ապահովելու համարԱդրբեջանցի շիաները դժգոհ են Ադրբեջանում Իսրայելի հսկայական ազդեցությունիցՇիրակի թեմի առաջնորդի գործը դատարանում էՆիկոմեդիայից մինչև Սպարտա. ինչպես էին երկրաշարժերն ու ցունամիներն ավերում հին քաղաքակրթություններըՊավել Դուրովի սիրելին տոնեց 25-ամյակը քաղցր լոգանքովՀայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 6,000-րդ դիտորդությունը«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետՈւկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանը հորինում է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված միջադեպերըԵրևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ ՍուրենյանՎերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակԻրանի ԱԳՆ-ը բացառում է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունըՄոսկվայում սկսվել է Crocus City Hall-ում ահաբեկչական հարձակման գործով դատավարությունըԻնչպիսին է Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանըԹրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Ալեքս ՌաուֆօղլուԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել է

ՀԱՊԿ-ում տեղեկացված են՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, այլ միջամտության կարիք չկա. Արարատ Միրզոյան

Պաշտոնական տեղեկատվությունը մատուցվում է, անընդհատ պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկատվություն է հաղորդում. միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին:

«Տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշեր տեղի ունեցածը: Բնականաբար, ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ եւս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաեւ քաղաքացիական բնակչությանը, գյուղերին: Տեսանք կադրեր, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին գերատեսչությունը եւ խորհրդարանականներն իրենց դիվանագիտկան խողովակներով այս ամենի մասին պարբերաբար եւ շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին եւ այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որեւէ անդամություն ունի:

«Ես իրադարձությունների մասին տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման սադրանքի, ԱԺ նախագահն ասաց. «Վերլուծությունները տարբեր են, վստահ եմ, ինձ հետ նաեւ դուք էլ եք կարդում այն մասին, որ եւ՛ համաճարակի առումով բավականին բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, եւ՛ բազմաթիվ ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներ ունեն: Տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը եւ այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի, հայության ուղղությամբ»,- հավելեց ԱԺ նախագահը:

Ըստ Արարատ Միրզոյանի, հատկանշական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները նույնիսկ որեւէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի սահմանի ուղղությամբ:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի արձագանքն ինչպե՞ս է գնահատում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ընթացիկ, ըստ էության խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, եւ այլ միջամտության կարիք չկա»: