Ես Վրաստանում պատրաստվում եմ վճռական հարձակման. Սաակաշվիլի
«Այս աշնանը ես Վրաստանում պատրաստվում եմ վճռական հարձակման: Մենք վերջ կտանք մեր հայրենիքի նվաստացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանը Ռուսաստանի դրածոների, օլիգարխ Իվանիշվիլիի կողմից: Կվերադարձնենք Վրաստանի պետականությունը զարգացման արագ ուղու վրա, նույնիսկ եթե ես անձամբ դրա համար ստիպված կլինեմ վճարել ամենաբարձր գինը»,- այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ըստ նրա՝ ինքը մեծ ծրագրեր ունի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում:
Միաժամանակ, Վրաստանի նախկին նախագահն ընդգծել է, որ չի ձգտում բարձր պաշտոնի:
«Չեմ հավակնում որևէ բարձր պաշտոնի: Ես հուսախաբ չեմ անի այս մարդկանց, ինչ էլ որ դա ինձ արժենա: Վստահ եմ, որ ոչ միայն ես եմ ծնվել հաղթելու համար, այլև Ուկրաինան և Վրաստանն են ստեղծվել հաղթելու համար: Միացեք մեզ»,- ասել է նա: