Ադրբեջանցի լրագրող. ես հպարտ եմ, որ Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը հայերի կողմից դեռևս չեն գերեվարվել
Ադրբեջանցի լրագրող, քաղաքական փախստական Բեյդուլա Մանաֆովը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումը՝ հեգնանքով նշելով, որ ինքը «հպարտ է» Ադրբեջանի նախագահի և նրա պաշտպանության նախարարի համար:
«Աշխարհի ոչ մի երկիր չունի այդպիսի վախկոտ պաշտպանության նախարար և այդպիսի հիմար նախագահ: Ես հպարտ եմ, որ նրանք դեռևս գերեվարված չեն հայերի կողմից», - նշել է Մանաֆովը: