«Սպասում ենք գլխավոր շտաբի հրամանին». Վովա Վարդանով
«Մենք միշտ պատրաստ ենք կամավորական ջակատի հետ մեկնել այնտեղ, որտեղ մեր օգնության կարիքը կա», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը՝ անդրադառնալով հայ ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին։
«Գոյություն ունի գլխավոր շտաբ և մենք սպասում ենք հրահանգի։ Երբ հրահանգը կլինի՝ մենք կլինենք այնտեղ, որտեղ պետք է»,- նշեց ազատամարտիկը։