ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը
Կոնգրեսականններ Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի հեղինակած փոփոխությունների նախագծի քվեարկությունը նախատեսված է հուլիսի 20-ին:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել մի շարք փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում է արգելափակել պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Քանի որ Ադրբեջանը մեծացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն են տալիս զսպել Ալիևի ագրեսիան»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: