Մնացականյանն ու Զարիֆը զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջը:
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։