Վարակման 339 նոր դեպք կա. 864 պացիենտ ապաքինվել է
Այս թեմայով
- Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
- Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
- Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 32,490-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 339-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 581 դեպք կա, այլ պատճառով՝ 184։
Ապաքինվել է ևս 864 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 20,729 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,996 է։
Ընդհանուր առմամբ, 136,802 թեստ է արվել։