Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
«Ես այս երեկո զրուցել եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ընդգծել եմ լարվածությունը լիցքաթափելու եւ կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը: Կարեւոր նշանակություն ունեն երկու կողմերի միջեւ անմիջական շփումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էական բանակցությունների վերսկսումը»,- Twitter- ում գրել է նա: