Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությամբ
Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, փոխանցում է Interpressnews-ը:
«Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը եւ համաշխարհային կայունության պահպանումը հսկայական նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարեւոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր ընկերների ու գործընկերների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետագա զարգացման համար:
Վրաստանի նախագահը հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին եւ իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ: