Այսօր՝ 11 օգոստոսի 2020թ., 00:00
«Հրապուրիչ դիրք». Անֆիսա Չեխովան յոգայով է զբաղվում (լուսանկար) Մոսկվան պնդում է ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ռուս լրագրողներին Հայտնի է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի անվանումը Խնձորի եւ տանձի կեղեւի մեջ եղած նյութը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի բուժման համար Ռոնալդուն ցուցադրել է որովայնի մկանները Նիգերիայի իսլամական դատարանը երաժշտին մահապատժի է դատապարտել՝ աստծուն անարգելու համար «Վերջապես դրանք հայտնվեցին ինձ մոտ». Կիրկորովը մեկ մլն ռուբլի արժողությամբ մարզակոշիկ է գնել Ուիլ Սմիթի ատամները կոտրել են գոլֆի մականով (տեսանյութ, լուսանկար) Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները Չավուշօղլուն մեղադրել է Մինսկի խմբին հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել չկարողանալու մեջ Սա է, «նոր՝ հին թալանչիների» Հայաստանը, վայելեք. Միհրդատ Մադաթյան Պատգամավորները քաղաքացիների համար նախատեսված փոխհատուցումներ են ստացել ՀՀ-ից սորոսականներ են գնացել Բելառուս՝ փորձի փոխանակման. Իրինա Դանիելյան Ինչպե՞ս է աշխատել Սփյուռքի հանձնակատարը. նախկին աշխատակիցը փակագծեր է բացում (տեսանյութ) Ութ տարեկան տղա երեխան, ապագա հայ զինվորը, ոստիկանության գործողությունների շնորհիվ սկսել է միզել տակը, կակազել Քուանշ պարոն վարչապետ, թե կարող ես՝ արա. Գևորգ Պետրոսյան Բացառիկ հարցազրույց՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Խաղողի գնումների հարցը մտահոգիչ է. Հրաչ Բերբերյան Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են Արդարադատությունը ծաղրելու մեխանիկան Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը Այս զորավարժությունների քաղաքական մասշտաբը անգամներով գերազանցում էր ռազմական բաղադրիչին Պարզաբանում՝ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների մասին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավոր դստեր հարսանիքին Ամուլսարի հանքի շահագործումը Սևանա լճին կհասցնի ահռելի վնասներ. բնապահպան ահազանգում է Որո՞նք են հեղափոխականների արժեքները. Վահան Իշխանյան Հետաքրքիր է, արևմուտքը կների՞ Նիկոլ Փաշինյանին՝ Լուկաշենկոյին շնորհավորելու համար. Արտակ Զաքարյան Քյարամյանի նշանակման արագացված սխեման կրկնվո՞ւմ է. Աբազյանը կնշանակվի նրա տեղակալ Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Արձակուրդային սպեկուլյացիա «Առաջիկա տարիներին մենք կմեծացնենք Ադրբեջանից գնվող գազի ծավալները». Չավուշօղլու Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել բողոքի ցույցերը դադարեցնելու կոչով (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը խոստովանեց Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին «Դպրոցները պետք է վերաբացվեն, տնտեսությունն էլ՝ առաջ շարժվի». Թրամփ Փաշինյանի իշխանությունն անզոր է որոշում ընդունել, հայ ժողովրդին նման անկարող իշխանություն պետք չէ․ Արսեն Բաբայան Գյուղացուն ավելի քան 160 եվրոյով են տուգանել չափազանց վաղ արթնացող աքաղաղի պատճառով Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. (տեսանյութ) «Ես գնացել եմ երեխաներիս մոտ». Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը (տեսանյութ) Կիևի բնակչուհին սիրելիին հանդիպելու համար որոշել է իր բնակարանից սավաններից կազմված «պարանով» իջնել ու կախված է մնացել օդում Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. (տեսանյութ) «Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ի ուշագրավ մանրամասներն ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ Մինսկում ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքում շարքով պառկած են գետնին. լրատվամիջոցներ (տեսանյութ) Ոստիկաններն անհայտ ուղղությամբ տարել են Նարեկ Սամսոնյանին (տեսանյութ) Որ միշտ չկանխատեսենք անցյալը. մաս առաջին Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Ռուսաստանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գրանցած առաջին երկիրը The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) Ամերիկյան կարիքները բավարարելուց հետո ԱՄՆ-ը կկիսի կորոնավիրուսի պատվաստանյութը աշխարհի հետ Չկա առանձին որևէ ուժ, որը կարող է այս իշխանությանը ստիպել հեռանալ, դա պետք է անել համախմբված Բելառուսի ՊԱԿ-ը կանխել է նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դեմ մահափորձը ԶԼՄ-ները հայտնում են Սլովակիայից ռուս դիվանագետների վտարման մասին Լիբանանում նոր ընտրություններ կլինեն Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին Չինաստանի նախագահը կոչ է արել խնայել սնունդը Թրամփը Իրանի հետ պատրաստ է համաձայնության հասնել Բելառուսի նախագահի երկու թեկնածու վիճարկելու են արդյունքները Պոմպեոն եւ նրա կինը դիմակ չեն կրում Դանիայում մեզ հեգնական հարցնում էին՝ ինչի համար ենք եկել․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամը դաժան ծեծի է ենթարկել մրցավարին (Տեսանյութ) Հայտնի են դարձել Սվետլանա Տիխանովսկայայի` Լիտվա ժամանման մանրամասները Կորոնավիրուսից մահերի շատ մեծ թիվը շարունակում է մտահոգել եւ հարցեր առաջացնել Ո՞րն է ի վերջո ջրբաժանը Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ուշադիր հետեւել է Բելառուսում իրադարձությունների զարգացմանը Երկու տղամարդ եւ մի կին 30 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ նախագահի շարասյան վրա քարեր նետելու համար Բելառուսի ՆԳՆ-ն հայտնում է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին Ռոման Շիրոկովը հարձակվել է մրցավարի վրա, վնասել նրա աչքը (լուսանկար) Լիբանանում հացը կարող է մոտ երկուսուկես շաբաթից սպառվել Ձեր ռասիստական արտաքին քաղաքականությունը տրագիկոմեդիա է. Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին Երեւանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ ԱՄՆ-ը Բելառուսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ի՞նչ է սա, եթե ոչ մինչև իշխանության ղեկը ստանձնելը որդեգրած սկզբունքների դավաճանություն․ Աննա Կոստանյան Մինսկում գիշերային ցույցերի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ուժայինների խմբի մեջ Արման Սահակյան․ Իմ համար բարդ որոշում ենք կայացրել՝ լքում եմ «Շիրակի» նախագահի պաշտոնը Հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով․ Ջոն Բոլթոն
Հարցում

Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 1-ին գլխում կատարել հետևյալ լրացումները՝

1) 7.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7․8-րդ կետ.

«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

website by Sargssyan