ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից ամերիկյան հետախույզ ինքնաթիռը որսալու տեսանյութը
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են ռուսական կործանիչները որսացել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախույզ ինքնաթիռը Ճապոնական ծովի երկնքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կործանիչներից նկարահանված տեսանյութում երևում է ամերիկյան օդանավը:
Ավելի վաղ ռազմական գերատեսչությունից հայտնել էին, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ճապոնական ծովի երկնքում նկատել էին ամերիկյան RC-135 օդանավերը, որից հետո օդ են բարձրացվել Սու-35 և ՄիԳ-31ԲՄ կործանիչները:
Կործանիչները հետախույզ ինքնաթիռին ուղեկցել են անվտանգ հեռավորությունից: Ավելի ուշ, երբ ամերիկյան նավը փոխել է ընթացքի ուղղությունը ՌԴ պետական սահմանից, կործանիչները վերաարձել են ավիաբազա: