Ռումբի տեղադրման կեղծ ահազանգի փաստի առթիվ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը
Այս թեմայով
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
- Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Shamshyan.com-ի տվյալներով՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պարզվել է, որ կեղծ հաղորդագրությունը ստացվել է փաստաբանի անունից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։