Հունաստանի վարչապետն աջակցություն է հայտնել պատրիարք Վարֆոլոմեյին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն աջակցություն է հայտնել Կոնստանտինոպոլսի Տիեզերական պատրիարք Վարֆոլոմեյին, հաղորդում է ՌԻԱ-ն:
Միցոտակիսը զանգել է Վարֆոլոմեյին Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից մեկ օր անց:
Ինքը ՝ Վարֆոլոմեյը, դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Ֆանարի բլոգը, որը լուսաբանում է Վարֆոլոմեյի գործունեությունը, չի հայտնել Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության հարցով իր դիրքորոշման մասին: