Այսօր՝ 04 օգոստոսի 2020թ., 00:00
Արսեն Թորոսյանը սորոսական ընկերոջը Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում Չինական հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին Արայիկ Հարությունյան ինչո՞ւ ես լռում Լոռու մարզպետն ընդդեմ Լոռու մարզկենտրոնի քաղաքապետի. մարտեր առանց կանոնների Աննա Վարդապետյանի եւ Ռուստամ Բադասյանի հարաբերությունները լարվել են Ռեփերը, որի մարմինը մասնատել էր կինը, ծրագրում էր հեռանալ սիրուհու մոտ ԶԼՄ-ները հայտնել են պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI ծանր հիվանդության մասին Միայն Լենա Նազարյանի՝ Տոկիոյի ավիատոմսի արժեքը բյուջեի վրա նստել է 1,2 մլն դրամ Սպասվում էր, որ հեղափոխությունից հետո պետք է այդ մոտեցումները փոխվեն․ Զարուհի Հովհաննիսյան Ռուսաստանի ադրբեջանցիները սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար Փաշինյանի երեք հենակաստիլները Նաղդալյանի սպանության պատվեր իջեցնելու հարցից առա՞ջ գնացիք խաչը համբուրելու, թե՞ հետո. Շիրինյանը՝ Արամ Սարգսյանին Պատմաբանները ահազանգում են՝ Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների մշակման հետևում կասկածելի թիմ է կանգնած Միլլա Յովովիչը ցուցադրել է իր վեց ամսական երեխային Հայկ Մարությանի սիրտը «Ռաֆաելլո» եւ «Բելոչկա» է նախընտրում. քաղաքապետարանը 30 կգ շոկոլադ եւ 40 կգ էլ «պոպոք-պնդուկ» է գնել Օրը ցերեկով այլասերվածություն Օպերայի բակում՝ խոտերի մեջ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը սրիկայաբար ստում է․ գնդապետ Սայաթ Շիրինյան Հիշողության թարմացում. Հայկ Մարությանը Մաշտոցի պուրակի կառուցապատման մասին՝ մինչ քաղաքապետ դառնալը (տեսանյութ) Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան ՍԴ դատավորի թեկնածուն իր գործունեությունը սկսում է ընտրակեղծիքով Այս ապիկար իշխանությունը հիշվելու է որպես ավերող, քանդող ու ոչնչացնող Թութակով փոխնախարարից մինչեւ փիսիկներով խորհրդական Վահե Նիկոյանին դատարանը չի կալանավորել Ֆրանսիայի դատախազությունը խնդրում է վերաբացել Ժերար Դեպարդիոյի դեմ սեքսուալ բռնության հետ կապված գործը Կառավարությունը վաճառքի է հանել պետսեփականության շենքեր Սմբատ Գոգյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում սելավները քշել-տարել են բեռնատար մեքենաները Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի 13 հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան (տեսանյութ) Հայ-թուրքական հաշտեցման դասագրքերի հեղինակների մի մասը առարկայական չափորոշիչների հեղինակներն են. Էդգար Հովհաննիսյան (տեսանյութ) «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․ «Խորհուրդ կտայի չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել, որ այն չի հարձակվի Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները «Forbes»-ը հրապարակել է ռուսական էստրադայի ամենահարուստ աստղերի ցանկը Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողներին Պարո՛ն Մարության, Մեսչյան, էլ ուժ չունենք պայքարելու, ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները 17.6 մլն դրամի տուգանք «Ալեքս էնդ հոլդինգի» եւ «Սիթիի» ՍՊԸ-ների նկատմամբ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար Վրաստանում մեկ օրում երկու հոգի վարակվել է կորոնավիրուսով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են Ո՞վ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը (հարցում) «Մարտնչող անաստվածների միության» անդամ նախարարները ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է Սպառված պետականության վերջին կայարանը 70 տոկոսը դժգոհ է Փաշինյանի վարած քաղաքականությունից Տաթևիկ Ռևազյանը պատմում է երեխային կրծքով կերակրելու իր փորձի մասին Եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին.Հենրիխ Մխիթարյան Ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. (տեսանյութ) Ո՞վ է իրավունք տվել սեփական սեռի հարցում չկողմնորոշված ինչ-որ մարդկանց գալ և քարոզներ կարդալ հայ հասարակությունում ընտանիքի ճիշտ մոդելի մասին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր Կորոնավիրուսի 52 նոր դեպք Հայաստանում Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել». քաղաքն ուժեղ անձրեւից հետո (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին մեղադրվում է նախկին պատգամավորի թոռան վրա հարձակում գործելու մեջ Գործող իշխանությունը հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում. բաց նամակ Զարեհ Սինանյանին Պարոն քաղաքապետ, սիրո'ւն չի, հե'չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին Ի՞նչ է պետք է անել որովայնի ճողվածքների դեպքում Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սեւանում (տեսանյութ) Հասկացա, որ ոչ մի ամփոփման, ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա. Ռոմանոս Պետրոսյան Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել Դեբետ գետի ջրերին են խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. Կանադայում ՀՀ դեսպանություն 1 մլն ԱՄՆ դոլարանոց ծրագիրն այլ ԲԿ-ից անցավ 100%-ով Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող կենտրոնին Կարելի՞ է արդյոք ֆեյսբուքյան գրառումները համարել պաշտոնական տեղեկատվություն Կողմնորոշվե՛ք, պարո՛ն վարչապետ, կա՛մ բացեք, կա՛մ փակեք Ամուլսարը... Կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի դեմ բողոքի ակցիա Նիդեռլանդներում (լուսանկարներ) Միակ «մարտական» գործողությունը, որ Փաշինյանը կարող էր համակարգել և ղեկավարել, «Ձյունիկ»-ի շենքի պայթեցումն է Սորոսականները կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ զգալիորեն թուլացրել են կանանց դերն ու նշանակությունը՝ Ռամոսը Ռեալի հետ կմեկնի Սիթիի հետ խաղին՝ չնայած որակազրկմանը Իշխանությունները վախենում են խաղաղ հավաքներից, քանի որ այդպիսի հավաքներով են եկել իշխանության. Լարիսա Ալավերդյան 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդի ընտրությունը ազգային գաղափարախոսություն է՞ր, թե ո՞չ Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է, որ հուլիսյան դեպքերին նա կազմակերպչական դեր է խաղացել․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)
Հարցում

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից

«Հրապարակին» էքսկլյուզիվ տրամադրվել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ

Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։

Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։

Այդ պատճառով ես որոշեցի իմ ասելիքի գոնե մի մասը ներկայացնել այսպես։

·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյո՞ք ես գիտակցում էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկսվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա։

·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է։

Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։

·Ասում են, որ ես հոռետեսական գույներով եմ ներկայացնում իրականությունը, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ և նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու։

Ի՞նչ է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։
Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու։

· Ի՞նչ եմ արել ես տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար։

Արել եմ ինձնից կախված ամեն ինչ։ Արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ Թվարկեմ այն կառույցների, այն ձեռնարկությունների ցանկը, որոնք իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել։

Երևանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։ Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր` 100 մլն դոլարից ավելի։
«Արմօյլ» գործարանը, որը աշխատանքով պիտի ապահովեր Եղվարդի և հարակից բնակավայրերի բնակիչներին։

Մյուս խոշոր պրոյեկտը «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր։ Արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ։ Արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացան։

Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։ Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։

Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։ Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։

Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով։ Հիմա իշխանությունն ամեն կերպ խանգարում է, ամեն կերպ խոչընդոտում է։ Ես այս մարդկանց չեմ հասկանում։

· Ասում են, որ ես համաճարակի դեմ պայքարի տապալման մեջ մեղադրում եմ իշխանությանը։
Համաճարակի այս վիճակը, որը կա Հայաստանում, աղետ է։ Ամոթ է այս փոքր երկրում նման իրավիճակ ունենալը։ Սխալը սխալի հետևից է թույլ տրված։ Եվ եթե մենք դեռ չենք հասել ողբերգության, միայն ու միայն մեր բժիշկների և ժողովրդի մի մասի շնորհիվ է, որ ուշադիր են, միմյանց օգնող, միմյանց հասնող։

Առողջապահության նախարարն ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերևացող մահերի մեղավորություն ունես դու, և դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։

Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։

· Ասում են երկրում արդարություն է ձևավորված և հիմա ամեն ինչ արդար է։

Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ․ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքն ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում և ապրում։ Սա՞ է արդարությունը։

Արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, մյուս անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար տրվեր։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակցության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։

· Հարցնում են, թե ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում, և ես դրա մասին էլ իմ ելույթում խոսել էի։

Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։
Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երևի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ։

· Ասում են, որ շատ երկրներում է այդպես ու միայն Հայաստանի խնդիրը չէ։

Ճի՛շտ են ասում, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք խելքի տված լուծումներ են գտնում։ Իմ ասածն էլ հենց դա՛ է։ Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել։ Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարևանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ։

·Ի՞նչ եմ առաջարկում ես

Լրջանալ ու աշխատել։ Լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա։

· Որո՞նք են իմ հետագա քայլերը

Հենց առողջությունս ների՝ առաջին քայլը, որ պետք է անեմ, մեծ ասուլիս եմ հրավիրելու. շատ հարցեր կան, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա։

Հաջորդ քայլով ես դիմելու եմ Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։

Շատ կարևոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները և կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին։

Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։

Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»։

website by Sargssyan